65 Հետաքրքիր Փաստեր

1.Սիրտը մարդու օրգանիզմում գտնվող մկան է, որը պոմպի դեր է կատարում և արյունը մղում դեպի երակներ ու արյունատար անոթներ: Տարբեր տարիքում մարդու մոտ սրտի կծկումների քանակը կարող է տարբեր լինել: Մեծահասակների մոտ սրտի կծկումների թիվը րոպեում մոտ 72 անգամ է տեղի ունենում, մեկ տարեկան երեխայի մոտ` 110 անգամ, նորածնի մոտ` 120-140 անգամ: Ի դեպ` պտղի մոտ սիրտը սկսում է խփել հղիությունից 4 շաբաթ անց:

2.Սրտի քաշը կազմում է մարմնի քաշի մոտ 1/200 –րդ մասը, բայց սիրտը ծախսում է մարմնի էներգետիկ ռեսուրսների 1/20 –րդ մասը:

3.Մարդու սիրտը ժամում միջինը 4200 սեղմում է կատարում, 100.800` մեկ օրում, 36 միլիոն 792 հազար անգամ մեկ տարվա ընթացքում և ավելի քան 2,4 միլիարդ անգամ միջինը մինչև 64 տարեկան հասակում:

4.Մեկ կծկման ժամանակ մարդու սիրտը արտանետում է 60 միլիլիտր արյուն: Դա կազմում է րոպեում 420 միլիլիտր, ժամում 25 լիտր, մեկ օրում 600 լիտր, և ավելի քան 200 հազար լիտր մեկ տարում:

5.Ամենաբարձր լարման և սթրեսի ժամանակ մարդու սրտի կծկումների թիվը կարող է հասնել րոպեում 200-250-ի: Այդ ժամանակ սիրտը ունակ է արյունատար համակարգ մղել ավելի քան 40 լիտր արյուն:

6.Գիտնականները հետաքրքիր ուսումնասիրություններ են անցկացրել հարյուր կիլոմետր դահուկավազքի մասնակից Անդրեյ Նովիկովի նկատմամբ: Նրանք հաշվարկել են, որ մրցույթի անցկացման ընթացքում 6 ժամ 22 րոպեում մարզիկի սիրտը արյունատար համակարգ է մղել մոտ 35 հազար լիտր արյուն, այսինքն ՝ ճիշտ այնքան, ինչքան հարկավոր է երկաթուղային ցիստեռնը լցնելու համար:

7.Հետաքրքիր է, որ մարդու սիրտը կշռում է ընդամնեը 500 գրամ, դրանով հանդերձ 10 րոպեում իրականացնում է աշխատանք, որը բավարար է 65 կիլոգրամ կշռող մարդուն 10 մետր բարձրացնելու համար:

8.Տղամարդկանց սիրտը քաշով ավելի ծանր է, քան կանանց սիրտը: Տղամարդու սիրտը կշռում է 320 գրամ, կնոջ սիրտը` 240 գրամ: Բայց կանանց սիրտը ավելի արագ է խփում, քան տղամարդկանցը:

9.Եվ վերջում` առաջին անգամ սրտի փոխպատվաստում կատարվել է 1967 թվականի դեկտեմբերի 3-ին հարավաֆրիկացի բժիշկ Խրիստիան Բարնարդի կողմից: Հիվանդը վիրահատությունից հետո ապրեց ընդամնեը 18 օր:

10• 6 ամիս առաջ՝ դեռ չծնված երեխայի մոտ ի հայտ են գալիս ատամներ, որոնք զարգանալու ընթացքում թափվում են:

11• Երեխանները ծնվում եմ կապույտ աչքերվ, որովհետեև ունենում են ուլտարամանուշակագույն ճառագայթների մեծ ներգործություն, և մելանիումի բացակայություն:

12• Տղամարդիկ տեսնում են ավելի շատ երազներ, քան կանայք

13• Ուղեղը կարող է ստեծել ձայներ, որոնք մենք լսում ենք:

14• Մենք ինքներս մեզ չենք կարող խուդուտ տալ, ուղղակի չի ստացվի:

15• Միայն մարդկանց մոտ է արցունը էմոցիայի հետևանք։

 

Հետաքրքիր փաստեր առաջի աշխարամառտի ժամանակ.

17. Պատերազմում կռվել են ավելի քան 65 մլն մարդիկ: Դրանցից 10 մլն զինվորներ մահացան: Բացի այդ՝ զոհվեցին նաև 12 մլն խաղաղ բնակիչներ:

18. Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ մահացածների գրեթե 2/3-ը վախճանվել էին մարտի ընթացքում: Հենց այս հանգամանքն էլ ստիպում է այն դարձնել ամենախոշոր պատերազմը, որի ընթացքում զոհվեցին ավելի շատ մարդիկ, քան ամենախոշոր համաճարակների ընթացքում:

19. Գերմանացիների խրամատներում ներկառուցված էին մահճակալներ, կահույք, դարակներ, էլեկտրական լամպեր, ինչպես նաև դռան զանգեր:

20. Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել են ավելի քան 30 տեսակի թունավոր գազեր, սակայն պատերազմի ավարտից հետո մի շարք երկրներ համաձայնագրեր կնքեցին, որոնք արգելում էին ռազմական գործողությունների ժամանակ թունավոր գազեր կիրառելը:

21. Ֆրանսիան առաջին երկիրն էր, որ թունավոր գազ գործածեց հակառակորդ երկրի դեմ: Նրանք արցունքաբեր գազով լցված նռնակներ էին կիրառում՝ թուլացնելու համար դիմադրությունը:

22. Սերբ ահաբեկիչների խումբը կրակոցով սպանեց Ֆրանց Ֆերդինանտին, ինչն էլ պատրվակ դարձավ ավերիչ պատերազմ սկսելու: Գերմանիան կանգնեց ավստրո-հունգարացիների կողքին, իսկ Ֆրանսիան ու Ռուսաստանը՝ Սերբիայի կողքին:

23. Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ պատմության մեջ առաջին անգամ օգտագործվեցին տանկեր, քիմիական զենք, հակագազ, զենիթային և հակատանկային ատրճանակներ և հրանետ:

24. Պատերազմի ժամանակ խրամատների ցանցի երկարությունը կազմում էր մոտ 40,000 կմ:

25. Իպրիտը կամ մանանեխի գազը մեծ օգտագործում ուներ Առաջին աշխարհամարտի ժամանակ, սակայն միայն այն պատճառով, որ այն չափազանց անկանխատեսելի էր, այն կիրառում չգտավ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:

26. Գերմանական զորքերը կրակում և սպանում էին խաղաղ բնակչությանը, որպեսզի վախեցնեն շրջափակված քաղաքների բնակիչներին ու վերջիններս դեմ դուրս չգան։

27. Առաջին աշխարհամարտի ժամանակ Ռուսաստանը մոբիլիզացրեց 12 մլն զինվորների, որը դարձավ պատմության ընթացքում նրա կազմած ամենամեծ զորքը: Ավելի քան ¾-ը վախճանվեց, վիրավորվեց կամ անհետ կորավ։

28. Պատերազմի ընթացքում մահացածների գրեթե 1/3-ն իր կյանքի վերջին հասավ իսպանական գրիպի պատճառով: Դրա հետևանքով մահացավ 50-100 մլն մարդ կամ Երկրի 2,7-5,3%-ը:

29. Միլիոնավոր զինվորներ տառապում էին կանտուզիայով: Այն փափուկ հյուսվածքների և օրգանների փակ մեխանիկական վնասվածքն է՝ առանց մաշկի ամբողջականության խախտման։

30. Պատերազմի արդյունքում իրենց գոյությունը դադարեցրին միանգամից չորս կայսրություններ՝ Ռուսական, Ավստրո-Հունգարական, Օսմանյան և Գերմանական։

31. Պատերազմից անմիջապես հետո ստեղծվեց Ագերի Լիգան, որը ժամանակակից Միացյալ ազգերի կազմակերպության «նախատիպն» էր։

 

Հետաքրքիր փաստեր համակարգիչների մասին.

32. Առաջին էլեկտրական համակարգիչը՝ ENIAC-ը կշռում էր ավելի քան 27 տոննա և զբաղեցնում էր 167 մ2 տարածք:

33. Համաշխարհային արժույթի միայն 10 տոկոսը գոյություն ունի ֆիզիկական ձևով, մնացածը, ընդամենը, զրոների և մեկերի հավաքածու է: Այս տոկոսադրույքը անընդհատ նվազում է՝ առցանց վճարումների և պլաստիկ քարտերի տարածման շնորհիվ:

34. Typewriter-ը ամենաերկար բառն է, որը կարելի է գրել ստեղնաշարի մի շարքում եղած տառերով:

35. Առաջին համակարգչային մկնիկը ստեղծել է Doug Engelbart-ը 1964 թ., այն պատրաստված էր փայտից:

36. Ամեն ամիս հատնվում է ավելի քան 5000 համակարգչային վիրուս:

37. Վիկիպեդիայի վանդալիզմի կեսը(հոդվածների ջնջում, սպամ և այլն) կատարվում է միայն մեկ համակարգչային ծրագրի օգնությամբ, առանց մարդու միջնորդության:

38. Եթե գոյություն ունենար համակարգիչ, որը նման կլիներ մարդկային ուղեղին, այն կարող էր րոպեում կատարել 38 հազար գործողություն և ունենար 3580 տերաբայթ հիշողություն

39. ԱՄՆ-ի միջուկային հրթիռի կառավարման ուղեցույցի գաղտնաբառը 8 տարի շարունակ եղել է 8 զրո:

40. Վիրուսներ ստեղծողների մոտ 70 տոկոսը աշխատում է խոշոր հանցախմբերի համար:

41. HP-ն, Microsoft-ը և Apple-ը ունեն մեկ ընդհանուր պատմական դետալ՝ դրանք բոլորը ստեղծվել են ավտոտնակում:

42. Միջինում մեկ րոպեում մարդը աչքը թարթում է 20 անգամ, բայց համակարգչի դիմաց ընդամենը՝ 7:

43. Տունը, որտեղ ապրում է Բիլ Գեյթսը նախագծվել է Macintosh համակարգչով:

44. Առաջին կոշտ սկավառսկը ստեղծվել է 1980 թ. և տեղավորում էր ընդամենը 5 մեգաբայթ

45. Առաջին 1գբ հիշողությամբ կոշտ սկավառակը ստեղծվել է 1980 թ.,կշռում էր 250 կգ ր արժեր 40 000 դոլար:

46. Windows-ի անվանումը սկզբնապես եղել է Interface Manager:

47. Առաջին միկրոպրոցեսորը ստեղծվել է Intel-ի կողմից և կոչվում էր 4004: Այն նախատեսված էր հաշվիչների համար և ոչ ոք չէր պատկերացնում, թե ապագայում պրոցեսորները ինչքան հզոր կլինեն:

 

52. Ամեն օր թմրադեղերի վրա Ռուսաստանում ծախսվում է 5 միլիոն ռուբլի:

53. «Google» ընկերությունը գնահատվում է ավելի քան 250 միլիարդ դոլար:

54. Առցանց գնումներ կատարողները հիմնականում օգտագործում են էլեկտրոնային փող:

55. «Gangnam Style» տեսահոլովակը հեղինակին և «YouTube»-ին բերեց մոտավորապես 15 միլիոն դոլար:

56. Աշխարհում կա ավելի քան 60 տրիլիոն դոլար:

57. Բիլլ Գեյթսը վարկյանում աշխատում է 250 դոլար։

 

Ֆուտբոլի մասին.

58.Ֆուտբոլային Ole-Ole-Ole երգը ծագել է իսպանիայից,  որտեղ Ole բառը բղավում էին ցլամարտի և ֆլամենկո պարերի ժամանակ: Իսկ բառը տրանսֆորմացվեց Ալլահ բառից: Արաբներն այս բառն արտասանում էին  իրենց աղոթքներում, երբ 8-րդ դարում գրավեցին Իսպանիան:

59.Խուլիո Իգլեսիասը  երիտասարդ տարիներին  եղել է դարպասապահ  և հանդես է եկել Ռեալի խմբում: 20 տարեկանում ավտովթարի պատճառով ընդհատվեց նրա ֆուտբոլային կարիերան: Կաթվածի հետևանքով միայն ձեռքերն էին շարժվում: Նա սովորեց կիթառ նվագել և դարձավ հայտնի երաժիշտ:

60.Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումներից մեկի ժամանակ քամին դաշտ է քշել օդապարիկավորների մի խումբ: Օդապարիկավորներից մեկը ընկավ դարպասապահի վրա այն պահին, երբ նա փորձում էր բռնել գնդակը: Արդյունքում գնդակը հայտնվեց դարպասում, և դատավորը հաշվեց այն որպես գոլ: Չնայած եղան շատ բողոքներ, բայց միևնույն է՝ նրանք օդապարիկավորների  հայտնվելը բացատրեցին որպես գերհզոր ուժերի միջամտություն:

61.Ֆուտբոլը պաշտոնապես արգելված է  աշխարհի 6 երկրներում՝ ներառյալ Աֆղանստանը, Կամբոջան, Գրենլանդիան: Հետաքրքիր է, որ ֆուտբոլը  թուլատրվում է ԱՄՆ-ի Յուտա նահանգում միայն այն պայմանով, որ  դաշտը լինի եկեղեցուց 1,5 մղոն հեռավորության վրա: Բեյսբոլի, գոլֆի և ամերիկյան ֆուտբոլի համար այդ հեռավորությունը 0.5 մղոնն է:

62.Հայտնի է որ անգլիացիները ֆուտբոլի մոլի երկրպագուներ են, ովքեր  ակնածանքով են վերաբերվում սեփական ֆուտբոլային ակումբներին և հանուն որոնց պատրաստ են ամեն ինչի: Պարզվում է, որ սրա հետ մեկտեղ մասնավոր և պետական  սեփականությունների տարեկան կորուստը, որոնց պատճառը երկրպագուներն են, կազմում է  40 միլիոն ֆունտ ստերլինգ:

63.1969 թվականին, նոյեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայում  տեղի ունեցավ  պատմության մեջ ամենաանկարգապահ ֆուտբոլային հանդիպումը «Թոնգհեմյան երիտասարդների ակումբի» և «Հաու Լի» թիմերի միջև: Նրանք այնքան կոպտորեն էին պայքարում գավաթի համար, որ արդյունքում պատժվեցին բոլոր 22 խաղացողները, նաև՝ եզրային մրցավարը:

64.Պատմության մեջ ամենաերկար ֆուտբոլային հանդիպումը տևել է 3 օր` 1981 թվականի օգոստոսի 1-ից 3-ը՝ Քերրիում, իռլանդական «Կալինաֆերսի» ակումբի  ղթիմերի միջև: Հաղթողը պարզ դարձավ միայն 65 ժամ 1 րոպեին:

65.1939 թվականին Վիեննական Ռապիդ ակումբը Միավորված Գերմանիայի չեմպիոնատի եզրափակիչ խաղում  հանդիպում ունեցավ Ֆրանկֆուրտի հետ և  հարվածեց  3 գոլ  վերջին 15 րոպեների ընթացում, որից հետո  Ռապիդի խաղերի  ժամանակ հաստատվեց վերջին 15 րոպեների ընթացքում երկրպագուների ակտիվ և շարունակական ծափահարությունների ավանդույթը:

66.1976 թվականի Մարտի 20-ին  Աստոն Վիլլայի խաղացող Քրիս Նիկոլլը Լեստեր Սիթիի դեմ խաղի ժամանակ խփել է 2 գոլ՝ և սեփական դարպասում, և հակառակորդի դարպասում: Խաղը ավարտվել է 2:2 հաշվով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar