Տոկոսներ

Պարզ տոկոսի բանաձև

Օրինակ։ Եթե բանկում 100$ ավանդ ենք ներդրել, որի դիմաց բանկը յուրաքանչյուր տարվա վերջում մեզ վճարելու է 5% եկամուտ: 1 տարուց կունենանք 105$, 2 տարուց`110$, 3 տարուց` 115$: Սա նշանակում է, որ մեր եկամուտը յուրաքանչյուր տարի կկազմի 5%` անկախ նրանից, թե գումարը ինչքան ժամանակ կմնա բանկում:

Բարդ տոկոսներ: Եթե տոկոսների հաշվեգրման յուրաքանչյուր ժամանակահատվածի վերջում եկամուտը չի վճարվում, այլ ավելացվում է հիմնական գումարին, և ստացված մեծությունը հիմք է հանդիսանում հաջորդ ժամանակահատվածում տոկոսների հաշվեգրման համար, ապա ժամկետի ավարտին ավելացած գումարի ընդհանուր չափը որոշվում է բարդ տոկոսների օրենքով: Հաշվեգրված տոկոսների միացումը գումարին, որը հիմք է ծառայել այդ տոկոսների հաշվարկման համար, կոչվում է տոկոսների կապիտալացում:

 Բարդ տոկոսի բանաձև

Օրինակ։ Եթե բանկում ունենք 100$ ավանդ` յուրաքանչյուր տարի 5% տոկոսադրույքով: 1 տարուց կունենանք 105$: Բայց արդեն 2-րդ տարվա համար ոչ թե 100$-ի 5%-ը կհաշվենք, այլ` 105$-ի և կստանանք 5.25$: Նույն ձևով 3-րդ տարին կհաշվենք 110.25-ի(105+5.25) 5%-ը, կստանանք 5.5125, և արդեն գումարը կկազմի 115.7625$(110.25+5.5125):Հետևաբար մենք կարող ենք ասել,որ այլ հավասար պայմաններում բարդ տոկոսով ավանդի դեպքում ավելի շատ եկամուտ ենք ստանում:

 

Skip to toolbar