իմ սրտի մայրաքաղաքը իմ Երևանն է: Երևանը շատ հին, գեղեցիկ և մարդաշատ քաղաք է: Ամեն օր Երևանում նորանոր շինություններ են ավելանում, կառուցվում են բարձրահարկ շենքեր և տեսարժան վայրեր: Երևանը գեղեցիկ է իր շենքերով:  Մեր քաղաքը հայտնի է Հանրապետության հրապարակով, Օպերայով, Կասկադով, Հյուսիսային պողոտայով և շատ թանգարաններով:Մեր Երևանը կոչվում է վարդագույն քաղաք։

Մեր սիրելի քաղաքում կան շատ եկեղեցիներ:

Օրիանկ․՝ Սուրբ Սարգիս եկեղեցին,

Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842
թվականներին,
Սուրբ Սարգիս եկեղեցի, Երևան - Saint Sarkis Church, Yerevan (2019) 17.jpg

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

Կառուցվել է 1996–2001 թվականներին:

2014 Erywań, Katedra św. Grzegorza Oświeciciela (05).jpg

Օրինակ բերեմ նաև թանգարաններից

Հայաստանի բնության պետական թանգարան

Հայաստանի բնության պետական թանգարանը եզակի է տարածաշրջանում հավաքածուներով ու թանգարանային արժեքներով: Թանգարանի հիմնական ֆոնդում ընդգրկված են Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի կենսաբազմազանության յուրահատուկ նմուշներ, որոնք անցյալ երկրաբանական դարաշրջաններից պահպանվել են գրեթե անփոփոխ, անհետացած են կամ հազվագյուտ և ընդգրկված են Հայաստանի ու Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքերում:

Հայաստանի պատմության պետական թանգարան

Հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով: Կոչվել է Ազգագրական – մարդաբանական թանգարան – գրադարան: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին: Կազմավորվել է Կովկասիհայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա:
Հայաստանի պատմության պետական թանգարանում պահպանվում է շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու` ամբողջացնելով Հայաստանի` նախապատմական ժամանակներից եկող մշակույթն ու պատմությունը: