Ձեռներեսության հարձաշար

Բիզնես գաղափարի հասկացությունը

Բիզնես գաղափար, գաղափար, որը կարող է օգտագործվել նոր ընկերություն կամ արդեն գործող ընկերության գործունեության նոր ուղղություն ստեղծելու համար։ Որպես կանոն բիզնես գաղափարն ուղղված է ապրանքների կամ ծառայությունների ստեղծմանը, որոնք կարող են վաճառվել գումարով։

 

Ինչով է ԲԲԸ-ն տարբերվում ՓԲԸ-ից

Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ), որտեղ ի տարբերություն փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերը իրավունք ունեն օտարել իրենց բաժնետոմսերը այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց առանց բաժնետերի ընդհանուր ժողովի համաձայնության։

 

Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը ի տարբերություն բաց բաժնետիրական ընկերության բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախապես որոշված անձանց միջև։

 

 

 

Ինչ է հաշվեկշիռը: Ինչ է այն արտացոլում

Ձեռնարկության ֆինանսական հաշվետվություն կոնկրետ ամսաթվի դրությամբ։Հաշվեկշիռը կազմված է ակտիվներից և պասիվներից։ Ակտիվները արտացոլում են կազմակերպության ունեցվածքը տվյալ պահի դրությամբ, իսկ պասիվները արտցոլում են ակտիվների ծագման աղբյուրը։Ակտիվները ևպասիկվները ներկայացվում են դրամով և միշտգ հավասար են իրար։

 

Հաշվեկշռի հոդվածները:

Ակտիվներում հոդվածները լինում են բարձր իրացվելի և ցածր իրացվելի։

 

 

 

Ինչպես է առաջանում սեփական կապիտալը

Սեփական կապիտալը առաջանում է կանոնադրական կապիտալի և ամսեկան կտրվածքով մաքուր եկամտի գումարից

 

Որն է Ծախսերի և եկամուտների մասին հաշվետվությունը

Ծախսերի և եկամուտների մասին հաշվետվությունը կազմվում է միջին ամսեկան կտրվածքով։Այն ցույց է տալիս, թե ինչ եկամուտներ և ծախսեր է ունենում կազմակերպությունը, ցույց է տալիս նաև մաքուր եկամուտի հաշվարկը։

 

Նկարագրեք Պարետոյի սկզբունքը

Սկզբունքը պնդում է, որ շատ դեպքերում ջանքերի 20%-ը բերում է արդյունքի 80%-ին։ Օրինակ՝ աշխատանքում 80% արդյունք ստանալու համար Դուք ծախսում եք Ձեր ամբողջ ժամանակի ընդամենը 20%-ը: Այստեղից հետևում է, որ գործնականում մեր գործադրած ջանքերի մեծ մասը գրեթե կապ չունի ստացված արդյունքի հետ: 80/20 արտահայտությունը բացատրում է, որ 20% կատարված ներդրումները պատասխանատու են 80% արդյունքի համար:Որն է 4 P սկզբունքը

Կոտլերի 4 Պ համակարգ

 

Product(Ապրանք)

 

Price(Գին)

 

Place(Վայր)

 

Promotion(Առաջխաղացում)

 

Ինչ է ուսումնասիրում Մարքեթինգը

Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը: Մարքեթինգ բառն առաջացել է անգլերեն market բառից, որը նշանակում է շուկա, իսկ «մարքեթինգ» տերմինը նշանակում է գործել շուկայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar