Վահան Տերյան — Չըգիտեմ ՝ այս տխուր աշխարհում

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը՝ վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ…

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ստվեր.—
Ես իմ սերն եմ սիրում…

ԻՄ ՏԵՐՅԱՆԸ

Տերյանը մեր մեծ բանաստեղծներից մեկն է։ Նա ունի բազում բանաստեղծություններ, և դրանցից շատերը սիրո մասին են։ Ես ճանաչել եմ Տերյանին ոչ այդքան լավ, իսկ այս օրերին ես ավելի խորը ճանաչեցի։  Բերանացի սովորեցի “Տխրություն”֊ը, “Հայտնություն”֊ը և այլն։ Կարդացի Տերյան իմ ընկերների, ուսուցիչներրի հետ և ինձ շատ դուր եկան նրա բանաստեղծությունները։

Բարբառային բառերի բառարան

Բարբառային բառերի բառարան <<Տղա դարձող ախչիկը>> հեքիաթից։

քորփա — երեխա

հավուզ — ավազան

իլլաճ չկա — հնար չկա

օխտ — յոթ

նեսքև — ներս

ֆոսֆոտել — հոտհոտել

դոնում — անգամ

տերողորմյա — թզբեհ

յախա — օձիք

էքսի օրը — հաջորդ օրը

անկաջ — ականջ

սհաթ — ժամանակ

Դևստուն — դևերի թագավորություն

Հեքիաթի անեծքները <<Թե տղա ես աղջիկ դառնաս, թե աղջիկ ես տղա դառնաս։>>, <<Ոչ դու ըլնես, ոչ քո թագավորությունդ։>>

Հեքիաթի օրհնանքները <<Թաքավորն ապրած կենա։>>

 

Էվելին

<<Էվելին>> պատմվածքում Ջեյմս Ջոյսը պատմում է մի աղջկա մասին, որի անունը Էվելին է: Նա երիտասարդ աղջիկ էր, ով ապրում էր հոր հետ։ Մայրը մահացել էր: Նա աշխատում էր խանութում: Ուներ երկու եղբայր, մեկը`Հենրին, զբաղված էր իր գործերով, իսկ մյուսը` Էռնեստը մահացել էր, և Էվելինը նրա հետ շատ կապված էր: Հայրը կարծես միշտ հարբած էր: Աղջիկը հոգնել էր այսպիսի կյանքից և պլանավորել էր փախչել՝ Ֆրենկի հետ Բուենոս Այրեսում նոր կյանք սկսելու նպատակով: Բայց նա չփախավ, որովհետև չկարողացավ կտրվել իր ընտանիքից։Իմ կարծիքով նրա որոշումը ճիշտ էր։

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։ Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։ Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։ Իսահակյանը մեկնում է Բեռլին և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…»«Հայաստանին»«Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։ 1963 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946 թվականին1946-1957 թվականներին Հայաստանի գրողների միության նախագահն էր։ Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին։Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Առաջադրանք

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։

Ես Քուչակս եմ վանեցի,

Ի գեղէն Խառակոնիսայ,

Լըցեր եմ հարիւր տարին,

Էլ չի գար մտքիկս ի վերայ….

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։

Քուչակին վերագրվող հայրենները ունեն սիրային և պանդխտային բովանդակություն, որոնք գրված են միջին հայերենով։

<<Հայերեն>>կոչվող բանաստեղծությունը չորստողանի ստեղծագործություն է,որի յուրաքանչյուր տողը 15 վանկ է և բաժանվում է 8-7 մասերի։ Միջնադարում բանաստեղծության այս տեսակը շատ տարածված էր։Քուչակի հայրենները առանձնանում են 2 թեմաներով` սիրային և պանդխտության։

Էրնեկ ես անո´ր կու տամ,որ առեր իւր եարն է փախեր,

Ոնց որ ըզկամուրջն անցեր,ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.

Ձընիկ – եղեմնիկ եկեր,զոտվընուն հետքն է կորուսեր.

Առեր, ի պաղչան մըտեր, ցորեկով զդընչիկն է պագեր:

Քանի՜ ու քանի՜ ասեմ,
վարդ մի՛ սիրեր, փուշ ունի,
Գընա՝ մանուշակ սիրէ,
փուշ չունի, անուշ հոտ ունի,
Վարդըն բացուած մի՛ սիրեր,
որ գայ ի ծոցըդ թառամի,
Վարդըն պուլպուլիկ սիրէ,
որ գայ ի ծոցըդ ու բացուի։

Էյ ջան հայրենիք

***
Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,
Սարերըդ կորած երկնի մովի մեջ.
Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,
Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:

Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,
Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:

Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,
Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.
Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-
Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,-

-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ
Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ
Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…

1900թ.
Ժնև

Skip to toolbar