Բաղադրություն

Էթանոլը արտադրվում է և նավթաքիմիական (սինթետիկ)(Էթիլենի հիդրատացմամբ) և կենսաբանական գործընթացների (մանրէաբանություն)(ֆերմենտացնելով շաքարը խմորիչի հետ) միջոցով:

Էթանոլի ստացման համար գործում է հիմնականում երկու միջոց, միկրոկենսաբանական (սպիրտային խմորում) և սինթետի կ(էթիլենի հիդրատացիա)

Խմորման կամ հիդրատացման միջոցով ստացված էթանոլը իրենից ներկայացնում է ջրի, սպիրտի և այլ բաղադրիչների խառնուրդ։ Նրա արդյունաբերական, կենցաղային և այլ կարգի օգտագործման համար անհրաժեշտ է այն ենթարկել մաքրման: Թորման հետևանքով ստացված էթիլ սպիրտում էթանոլը կազմում է 95, 6%, 4, 4%-ը ջուրն է։

Բաղադրություն

Էթանոլը արտադրվում է և նավթաքիմիական (սինթետիկ)(Էթիլենի հիդրատացմամբ) և կենսաբանական գործընթացների (մանրէաբանություն)(ֆերմենտացնելով շաքարը խմորիչի հետ) միջոցով:

Էթանոլի ստացման համար գործում է հիմնականում երկու միջոց, միկրոկենսաբանական (սպիրտային խմորում) և սինթետի կ(էթիլենի հիդրատացիա):

Խմորման կամ հիդրատացման միջոցով ստացված էթանոլը իրենից ներկայացնում է ջրի, սպիրտի և այլ բաղադրիչների խառնուրդ։ Նրա արդյունաբերական, կենցաղային և այլ կարգի օգտագործման համար անհրաժեշտ է այն ենթարկել մաքրման: Թորման հետևանքով ստացված էթիլ սպիրտում էթանոլը կազմում է 95, 6%, 4, 4%-ը ջուրն է։

Առաջադրանք

Ֆիլմը շատ հետաքրքիր էր: Այնտեղ պատմվում էր ջրի, նրա կառուցվածքի, մասին:Բոլորիս կյանքում շատ մեծ դեր է կատարում ջուրը: Առանց ջրի կյանք չկա: Բոլորս ջրի շնորհիվ ենք ապրոմ : Ֆիլմում հենց դա էր խոսվում: Խոսվում էր, որ ջուրը  շատ թանկ ու կարևոր է աշխարի համար: Բայց բացի օգտակար ջրից, կան նաև վնասակար ջրեր,որոնք վնասակար կարող են լինել մեր կյանքի համար:օրինակ ՝ կեղտաջուրը, ժանգաջուրը և այլն: Դրա պատճառով կարող է առաջանալ առողջական խնդիրներ: Ինձ շատ դուր եկավ ֆիլմը:Քանի որ ավելի շատ բան կարողացանք սովորել։

ՀՀ ջրային ռեսուրսները

Ջուրն առկա է երկրագնդի բոլոր թաղանթներում։ Այն կենդանի նյութի կարևորագույն բաղադրիչն է, առանց որի կյանքն անհնար է։ Ջուրը երկրագնդի վրա գոյացնում է, նաև առանձին թաղանթ‘ ջրոլորտ, որն աշխարհագրական թաղանթի անհրաժեշտ բաղադրիչն է։ Ջուրը միաժամանակ կարևորագույն բնական ռեսուրս է և լայն կիրառություն ունի մարդկանց կենցաղում և տնտեսության բոլոր ճյուղերում։

Ջրի կարևորագույն հատկությունները

  1. Ջրի‘ մոլեկուլը բևեռացված է. նրա մի մասում կենտրոնացած են ջրածնի դրական, մյուս մասում‘ թթվածնի բացասական լիցքերը։ Այդ պատճառով այն ունակ է լուծելու իր հետ շփվող նյութերի մասնիկները։

  2. Ջրի ամենամեծ խտությունը դիտվում է 4°C ջերմության ժամանակ։ Դրանից սառը և տաք ջրերը ավելի նոսր և թեթև են, այդ պատճառով ջրավազաններում 4°C-ի ջրային շերտը հետզհետե իջնում է հատակը, իսկ հատակի նոսր շերտերը բարձրանում են վեր։ Այս ձևով ջրավազանները դանդաղ սառչում և դանդաղ էլ տաքանում են։

  3. Ջուրը սառույցի գոլորշու վերածվելիս ընդարձակվում է իր ծավալի 0,1 մասի չափով, այսինքն‘ դառնում է ավելի թեթև։ Դա է պատճառը, որ սառույցը լողում է ջրի երեսին, իսկ գոլորշին‘ մթնոլորտում։

  4. Երկրագնդի վրա ջրի անընդհատ շրջապտույտների հիմնական պատճառը Արևի էներգիան է և Երկրի ձգողական ուժը։ Արևի էներգիայի շնորհիվ ջուրը գոլորշանում է, իսկ ծանրության ուժի շնորհիվ թափվում է տեղումների ձևով, հոսում է գետերում, ստորերկրյա շերտերում։ Ջրի մի զգալի մասն էլ մարդու, բույսերի և կենդանիների միջոցով մտնում է կենսաբանական շրջապտույտի մեջ, այն մնալով կենսազանգվածում‘ կուտակում է հսկայական քանակի օրգանական և անօրգանական նյութեր։ Երկրագնդի ջրային ռեսուրսները կազմում են մոտ 1 միլիարդ 390 միլիոն խկմ։ Դրանք օգտագործման համար պիտանի ջրերն են, որոնք կուտակված են լճերում, ջրամբարներում, ծովերում ու օվկիանոսներում, հողի մեջ և խորքային շերտերում։ Դուք գիտեք, որ Երկրի մակերեսի 71% -ը զբաղեցված է ջրով և միայն 29%-ը ցամաքն է։ Ջրային ռեսուրսների 95%-ը բաժին է ընկնում Համաշխարհային օվկիանոսին և միայն 5%-ը‘ ցամաքային ջրերին։ Ցամաքի ջրերի ավելի քան կեսը‘ 36 միլիոն խկմ, անուշահամ է։

  5. Ջրային ռեսուրսների միջավայրաստեղծ նշանակությունը

  6. Գիտնականները հաշվել են երկրագնդի ոչ միայն ջրային պաշարները, այլև ջրային հաշվեկշիռը։ Երկրագնդի ջրային հաշվեկշիռը մթնոլորտային տեղումների տարեկան գումարի և ցամաքի ու ջրային մակերեսներից գոլորշացած ջրի քանակի հարաբերություն է։ Եթե երկրագնդի վրա թափվող ջրի քանակը հավասարաչափ բաշխենք դրա մակերեսի վրա, ապա կստացվի 1020 մմ հաստության մի շերտ։ Ջրի այդ քանակությունն էլ ամեն տարի գոլորշանում է և մթնոլորտային տեղումների ձևով կրկին թափվում ցած։ Դա երկրագնդի ջրային հաշվեկշռի միջինացված ցուցանիշ է։ Եվ ահա, ջրային հաշվեկշիռը ջերմային հաշվեկշռի հետ միասին պայմանավորում են երկրագնդի վրա բնական լանդշաֆտների բազմազանությունը։ Մի դեպքում գոյանում են ճահիճներ, մի այլ դեպքում‘ անապատներ, տափաստաններ, անտառներ և այլն։ Ջրային ռեսուրսների էկոլոգիական նշանակությունը ցայտուն ձևով արտահայտվում է կենսոլորտում, որտեղ կյանքի գոյությունը պայմանավորված է ջրի առկայությամբ։ Բավական է հիշել, որ կենդանի օրգանիզմների կշռի 2/3-ը ջուր է։ Ջուրն այն միակ նյութն է, որի անմիջական մասնակցությամբ լուծվում են սննդանյութերը։

  7. Ջրային ռեսուրսների տնտեսական նշանակությունը

  8. Բնական և ոչ մի այլ տարր մարդու կողմից այնքան լայն ու բազմազան կիրառություն չունի, ինչքան ջուրը։ Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրը օգտագործվել է միայն խմելու համար և կենցաղում, ավելի ուշ‘ ոռոգման, նավագնացության, տեխնիկական (ջրաղացներ, շինարարություն, մետաղաձուլություն և այլն) նպատակներով։ Ներկայումս չկա մարդու աշխատանքային գործունեության որևէ բնագավառ, որտեղ ջուրը անհրաժեշտ չլինի։ Մարդու համար այն կենսական պահանջ է, ժողովրդական տնտեսության համար‘ արտադրամիջոց, մի դեպքում‘ աշխատանքի գործիք։ Բացառիկ մեծ է ջրային ռեսուրսների էներգետիկ նշանակությունը։ Ջրավազաններում կուտակված ջուրը գետի հունով ու օվկիանոսներով հոսելիս, մակընթացությունների, տեղատվությունների, ինչպես նաև ալեկոծությունների ժամանակ ձեռք է բերում շատ մեծ հիդրոդինամիկ հզորություն:

Գործնական աշխատանք

Արեգակ

Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ է։ Այն համարյա կատարյալ գունդ է և կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից:Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ, որը մոտավորապես 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից, իսկ զանգվածը (2×1030 կգ՝ Երկրինի 330000-ապատիկը) կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր զանգվածի մոտ 99.86 %-ը։

Ճառագայթում

Արեգակնային ռադիացիայի հիմնական մասը (մոտ 48%), որն ընկած է սպեկտրի տեսանելի տիրույթում․
Երկրի վրա ու մթնոլորտում ընթացող պրոցեսների էներգիայի հիմնական աղբյուրն է։Մթնոլորտի վերին սահմանում մեկ րոպեում, 1 սմ2 մակերեսին ուղղահայաց ընկնող ճառագայթման էներգիան կոչվում է արեգակնային հաստատուն և հավասար է 2 կալ/սմ2, իսկ ամբողջ Երկրագունդը մեկ րոպեում Արեգակից ստանում է 2, 5-1018 կալ էներգիա։

Արևային լույսի էներգիա

Էներգետիկայի այս տեսակը հիմնվում է Արևի էլեկտրամագնիսական ճառագայթումը էլեկտրական կամ ջերմային էներգիայի վերածելու վրա:Արևային էլեկտրակայանները օգտագործում են Արևի էներգիան ինչպես ուղղակիորեն (ֆոտոէլեկտրական կայաններն աշխատում են ներքին ֆոտոէֆեկտի երևույթի վրա), այնպես էլ անուղղակիորեն` օգտագործելով գոլորշու կինետիկ էներգիան: Ֆոտոէլեկտրական խոշորագույն կայանը Topaz Solar Farm էլեկտրակայանն է, որ գտնվում է Կալիֆորնիայում:Նրա հզորությունը 550 մՎտ է:

Skip to toolbar