քննության ամփոփում

XI դ. Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ իրավիճակի պատճառով սկսվում է հայ բնակչության զանգվածային արտագաղթը դեպի Փոքր Հայք, Կապադովկիա, Ասորիք և Կիլիկիա: Այն կապված էր Բյուզանդիայի՝ հայերին Հայաստանից արտագաղթեցնելու քաղաքականության և սելջուկ-թուրքերի արշավանքների հետ: Քոչվոր սելջուկների արշավանքներն այնպիսի ծանր հետևանքներ ունեցան, որ հայ բնակչության նշանակալից հատվածներ ստիպված եղան հեռանալ հայրենիքից: Նրանց մի մասը հաստատվեց Կիլիկիայում։ Հայաստանից ստիպված եղան արտագաղթել նաև Արծրունիները և Բագրատունիները: Կիլիկիայում մինչ այդ ապրում էին հույներ, ասորիներ, հրեաներ, արաբներ և փոքրաթիվ հայեր: Սակայն XI դ. վերջերին Կիլիկիայի բնակչության գերակշռող մասն արդեն հայեր էին: Անիի Բագրատունյաց վերջին գահակալ Գագիկ Բ-ն հաստատվել էր Կիլիկիայի սահմանագլխին գտնվող Պիզու քաղաքում: Կարսի վերջին թագավոր Գագիկ Աբասյանն իր իշխանությունն էր հաստատել Փոքր Հայքի և Կապադովկիայի՝ Կիլիկիային սահմանամերձ շրջաններում:1071թ. Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի պարտվելուց հետո, Կիլիկիայում և սահմանամերձ շրջաններում հաստատված հայ իշխանները փորձեցին օգտվել Բյուզանդիայի թուլացումից և անկախանալ: Բյուզանդական ծառայության անցած հայ իշխան Փիլարտոս Վարաժնունին Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելյան շրջաններում հիմնեց մի ուժեղ հայկական իշխանություն, որը գոյատևեց գրեթե երկու տասնամյակ: Ցավոք այն սկսվեց քայքայվել դեռևս Փիլարտոսի կենդանության օրոք, սակայն նրա փլատակների վրա ստեղծվեցին մի քանի հայկական իշխանություններ:  Հյուսիսային Ասորիքում ուժեղ և ընդարձակ հայկական իշխանություն հիմնադրեց Գող Վասիլը, որը գոյատևեց մինչև 1117թ.: Այս իշխանությունները կարճատև կյանք ունեցան, սակայն կարողացան կասեցնել սելջուկների ներթափանցումը Կիլիկիա: Դա հնարավորություն տվեց Լեռնային Կիլիկիայում հաստատված հայերին համախմբվել և հայկական մի նոր ուժեղ իշխանության ստեղծել:

Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում քննության ամփոփում

Հայկական լեռնաշխարհի հարևանությամբ գտնվող Կիլիկիան հին ժամանակներից ծանոթ էր հայերին: Դեռևս Ք.ա. I դ. Տիգրան Բ-ն նվաճեց և Հայոց տերությանը միացրեց Կիլիկիայի արևելյան՝ դաշտային և լեռնային շրջանները: Հավանաբար այդ ժամանակներից էլ հայերը սկսեցին բնակվել Կիլիկիայում: X դ. նրանք այստեղ արդեն զգալի թիվ էին կազմում:

Կիլիկիայի հայերի ազգային-եկեղեցական խնդիրները հոգալու համար Խաչիկ Ա կաթողիկոսը X դ. վերջին մի շարք եպիսկոպոսական թեմեր հիմնեց:

XI դ. Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ իրավիճակի պատճառով սկսվում է հայ բնակչության զանգվածային արտագաղթը դեպի Փոքր Հայք, Կապադովկիա, Ասորիք և Կիլիկիա: Այն կապված էր Բյուզանդիայի՝ հայերին Հայաստանից արտագաղթեցնելու քաղաքականության և սելջուկ-թուրքերի արշավանքների հետ: Քոչվոր սելջուկների արշավանքներն այնպիսի ծանր հետևանքներ ունեցան, որ հայ բնակչության նշանակալից հատվածներ ստիպված եղան հեռանալ հայրենիքից: Նրանց մի մասը հաստատվեց Կիլիկիայում: Բյուզանդացիները XI դ. Հայաստանից Կապադովկիա և Կիլիկիա էին տեղափոխում նաև մի շարք արքայական և իշխանական տներ՝ իրենց հպատակ բնակչությամբ: Հայաստանից ստիպված եղան արտագաղթել նաև Արծրունիները և Բագրատունիները:

Կիլիկիայում մինչ այդ ապրում էին հույներ, ասորիներ, հրեաներ, արաբներ և փոքրաթիվ հայեր: Սակայն XI դ. վերջերին Կիլիկիայի բնակչության գերակշռող մասն արդեն հայեր էին:

Հայկական իշխանությունների առաջացումը․

Անիի Բագրատունյաց վերջին գահակալ Գագիկ Բ-ն հաստատվել էր Կիլիկիայի սահմանագլխին գտնվող Պիզու քաղաքում: Կարսի վերջին թագավոր Գագիկ Աբասյանն իր իշխանությունն էր հաստատել Փոքր Հայքի և Կապադովկիայի՝ Կիլիկիային սահմանամերձ շրջաններում:

Հայ ստվար բնակչության, Հայոց եկեղեցու և հայկական արքայական ու իշխանական տների առկայությունը Կիլիկիայում նախադրյալներ ստեղծեցին հայկական պետականության ստեղծման համար:

1071թ. Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի պարտվելուց հետո, Կիլիկիայում և սահմանամերձ շրջաններում հաստատված հայ իշխանները փորձեցին օգտվել Բյուզանդիայի թուլացումից և անկախանալ: Բյուզանդական ծառայության անցած հայ իշխան Փիլարտոս Վարաժնունին Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելյան շրջաններում հիմնեց մի ուժեղ հայկական իշխանություն, որը գոյատևեց գրեթե երկու տասնամյակ: Ցավոք այն սկսվեց քայքայվել դեռևս Փիլարտոսի կենդանության օրոք, սակայն նրա փլատակների վրա ստեղծվեցին մի քանի հայկական իշխանություններ: Հյուսիսային Ասորիքում ուժեղ և ընդարձակ հայկական իշխանություն հիմնադրեց Գող Վասիլը, որը գոյատևեց մինչև 1117թ.: Այս իշխանությունները կարճատև կյանք ունեցան, սակայն կարողացան կասեցնել սելջուկների ներթափանցումը Կիլիկիա: Դա հնարավորություն տվեց Լեռնային Կիլիկիայում հաստատված հայերին համախմբվել և հայկական մի նոր ուժեղ իշխանության ստեղծել:

XVII դարի երկ–
րորդ կեսը Հայաստանի պատմության մեջ նշանավորվեց ազգային ազատագրական գաղափարախոսության ծավալմամբ:
Հայաստանի ազատագրական պայքարի ծավալումն ուներ իր նախադրյալները,
որոնք բաժանվում են երկու հիմնական խմբերի` ներքին և արտաքին:Ներքին նախադրյալների մեջ կարևորը հայ բնակչության ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման անհրաժեշտության զգացումն էր։ Հայ իրականության մեջ գնալով առավել անտանելի էր դառնում օտարների ծանր լուծը, քանզի աստիճանաբար
ավելի էին ծանրանում հարկերը և անօրինականությունները` չքավորության եզրին
հասցնելով բնակչությանը:
Ազատագրական պայքարի նախադրյալ
ների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի դերը: Օտար տիրապետության պայմաններում հայ ժողովուրդը մերժում էր օտարի հավատը` հաճախ գերադասելով մահը դավանափոխությունից: Ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվության զգացումը
Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջը միավորում էին ոչ միայն
Հայաստանի բնակչությանը, այլև երկրից արտագաղթած և տարբեր երկրներում հանգրվան գտած ու համայնքներ ստեղծած բնակչությանը։Հայաստանում ազատագրական պարտությունից հետո ազատագրական միտքը 18-րդ դարի երկրորդ կեսին հիմնավորվեց հայկական գաղթավայրերում:
Հայկական սփյուռքի գաղթավայրերից առավել ակտիվ էին Ռուսաստանինը և Հնդկաստանինը:
Ռուսական կայսրությունում հայերին նրանց հայրենիքի ազատագրման դատարկ հույսեր էին տալիս: Ռուսաստանը նպատակ ուներ ճանապարհ հարթել դեպի միջերկրական ծով և Հնդկական օվկիանոս` այդ ճանապարհին գրավելով Հայաստանը:
Հնդկաստանում հաստատված հայերը զբաղվում էին տարանցիկ առևտրով և իրենց ձեռքում խոշոր կապիտալներ էին կուտակել: Երբ Հնդկաստանը դարձավ Անգլիայի գաղութը, տեղի հայերը սկսեցին խոշոր տնտեսական կորուստներ կրել` չդիմանալով Անգլիացիների հետ տնտեսական մրցակցությանը: Հայերի մոտ առաջացավ անկախ Հայաստան իրենց տնտեսական գործնեությունը տեղափոխելու գաղափարը:
1768թ-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը Հայաստանի ազատագրության հույսեր արթնացրեց: 1769թ-ին հայ ձեռնարկատեր Մովսես Սարաֆյանը կազմեց Հայաստանի ազատագրության ծրագիր: Այս ծրագրով ռուսները մտնելու էին Անդրկովկաս, ազատագրելու էին արևելյան Վրաստանն ու արևմտյան Հայաստանը, ապա երկու ուղղություններով`Ախրքալաք-Էրզրում, Երևան-Վան ուղղություններով մտնելու էին արևմտյան Հայաստան և ազատագրելու էին այն:Ռազմական գործողությունների համար ծախսվող ֆինանսական միջոցները տրամադրելու էին հայերը և Հայող եկեղեցին:Սակայն այս ծրագրից ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար կոմս Պանինին հետաքրքրեց միայն, թե հայերը ինչպիսի օգնություն կարող են տրամադրել ռուսական բանակին: 1771թ-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվեց հայ իրականության մեջ առաջին հասարակական-քաղաքական խմբակը: Այն գլխավորում էր մեծահարուստ ակնավաճառ Շահամիր Շահամիրյանը: Խմբակի անդամներն էին Շահամիրյանի երկու որդիները, արցախցի Մովսես Բաղրամյանը և Գրիգոր Խոջաջանյանը: 1773թ-ին այս խմբակում լույս ընծայվեց «նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքույկը: Այստեղ ներկայացված էին Հայաստանի ազատագրության ուղենիշները. հայերի շրջանում տարածվելու էր լուսավորություն, կրթված ազգը չհանդուրժելով օտարի լուծը ապստամբության ճանապարհով անկախություն էր նվաճելու: 1787-1788թթ. Մադրասի խմբակը լույս ընծայեց Շահամիր Շահամիրյանի հեղինակած «Որոգայթ փառաց» գիրքը: Այս գրքի սկզբում ներկայացված էր Հայաստանի համառոտ պատմությունը: Գրքի մեծ մասը ապագա անկախ Հայաստանի 527 հոդվածից բաղկացած սահմանադրության նախագիծն էր: Նախորդ «Նոր տետրակի» հեղինակը Մովսես Բաղրամյանն էր, չնայած գրքույկի կազմի վրա Շահամիր Շահամիրյանի որդու` Հակոբի անունն էր: Տեղեկանալով գրքույկի բովանդակությանը Ամենայն Հայող կաթողիկոս Սիմոն Երևանցին հրամայեց գրքույկի օրինակները վառել և բանադրեց Մովսես Բաղրամյանին։

Իսրայել Օրի

Ինքնուրույն, առանց ինչ-որ մեկի միջնորդության, կապեր հաստատեց կուրֆյուստի հետ, ով հետագայում նրան բավականին շատ օգնեց իր նպատակն իրագործելու հարցում: Օրին գործեց անձնվիրաբար, զոհաբերեց անգամ սեփական, հենց թեկուզ ֆինանսական միջոցները իր նպատակին հասնելու համար: Առաջինն էր, ով ազատագրության հարցին դիվանագիտական մոտեցում ցուցաբերեց: Իհարկե, պատմված բոլոր պատմություններին, թողած բոլոր արձանագրություններին հավատալ հնարավոր չէ: Քանի որ հնարավոր է՝ նա ստում էր կուրֆյուստին հանուն Հայաստանի ազատագրման: Ինչպես օրինակ՝ ներկայացնում էր, որ Հայաստանը հարուստ մի երկիր է, մինչդեռ այդ շրջանում Հայաստանը ավելի քան աղքատ էր:Օրին գործում էր անձնվիրաբար, ուներ նպատակ և, հետևաբար, ամեն ինչ անում էր դրան հասնելու համար: Այն դեպքերից է, երբ բոլոր դրական խոսքերը չափազանցություն չեն կարող համարվել: Դրանք միայն իրականությունն են:
Այդքան ջանքերից հետո գործը չհաջողվեց: Կարող ենք գտնել երկու մեղավոր: Առաջինը՝ շարժման «հովանավոր» պետությունների կարգավիճակն էր. Երկուսն էլ զբաղված էին ավելի կարևոր հարցերով, քան Հայաստանի ազատագրումն է: Եվ հետևաբար ծրագիրն իրագործելը շարունակ ձգձգվում էր: Եվ երկրորդ մեղավորը գուցե հենց Օրին էր, ով երևի տվյալ պետությունների ուշադրությունը իր ծրագրերի վրա գրավելու փոխարեն համբերատար սպասում էր: Եվ ի՞նչ… Թվում է, թե շուտով իրագործվելու է ծրագիրը, բայց Օրին մահանում է, Ջալալյանը գնում Գանձասար: Ուրեմն՝ շարժումը այլևս ղեկավար չուներ, հետևաբար վերանում է։Շարժումը ավելի ինտելեկտուալ բնույթի էր: Այսինքն նախապես մտածված էր, ծրագրված, առանց սկզբնական աղմուկի, ջարդի: Մյուս կողմից այն մնաց միայն թղթի վրա, և ստացվեց, որ այն միայն տեսական բնույթ կրեց:

Հովսեփ Էմին

  1.  Էմինը ծնվել է 1726թ-ին Պարսկաստանի Համադան քաղաքում:
    Ընտանիքը շուտով տեղափոխվում է Հնդկաստանի Կալկաթա քաղաքը, որտեղ երիտասարդ Էմինը 1745թ-ին ընդունվում է Անգլիական քոլեջ: Սակայն Էմինի նպատակը զինվորական կրթություն ձեռք բերելն էր, իսկ դրա համար անհրաժեշտ էր մեկնել Անգլիա: Հոր կամքին հակառակ Էմինը մեկնում է Անգլիա և այստեղ առաջին 3 տարիները անց է կացնում բավականին չարքաշ կյանքով:Էմինի կյանքում բեկումը սկսվում է անգլիական խոշոր ազնվական` դուքս Նորթումբեռլենդի հետ պատահական հանդիպմամբ: Անգլիայի թագաժառանգի երաշխավորությամբ Հովսեփ Էմինը ընդունվեց Վուլվիչի ռազմական ակադեմիան, որը սակայն նա չավարտեց:Սկիզբ առած Յոթնամյա պատերազմին Էմինը կամավոր գրվեց, պատերազմում խիզախության փայլուն օրինակներ դրսևորեց և անձամբ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծից ստացավ այս երկրի բարձրագույն «Սև արծիվ» շքանշանը:Վերադառնալով Անգլիա` Հովսեփ Էմինը ընդունելություն ստացավ Անգլիայի վարչապետ Վիլիամ Պիտից:Այս հանդիպման ժամանակ Էմինը հասկացավ, որ Անգլիան Հայաստանի ազատագրմանը չի աջակցելու: 1759թ. իր անգլիայի բարեկամներից դրամական նպաստ ստանալով` Էմինը ժամանեց Հայաստան: Նա Էրզրումի վրայով եկավ Էջմիածին, արժանացավ տեղի հոգևորականության թշնամական վերաբերմունքին և հայրենիքում հասկացավ, որ Հայաստան ազատագրել հնարավոր է միայն Ռուսաստանի աջակցությամբ:1763թ-ին Հովսեփ Էմինը Ռուսաստանի վրայով եկավ Վրաստան և հանդիպում ունեցավ վրաց թագավոր` Հերակլ II-ի հետ: Էմինը առաջարկեց վրաց թագավորին վրաց բանակը վարժեցնել եվրոպական ձևով:Թիֆլիսում գտնվելիս Հովսեփ Էմինը նամակագրական կապ հաստատեց Արևմտյան Հայաստանում` Մուշ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Կարապետի վանքի վանահայր Հովնանի հետ:Վերջինս Էմինին գրում էր, որ եթե վրացական 16.000-անոց զորքը մտնի Արևմտյան Հայաստան, տեղի հայերը կապստամբեն և 40.000-անոց զորք դաշտ կհանեն:
    Նամակագրական այս կապի մասին տեղեկացավ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, որը բանադրեց Հովնանին ու առաջարկեց Հերակլ II-ին Վրաստանից վտարել Էմինին:
    Հովսեփ Էմինը ստիպված էր 1764թ-ին հեռանալ Վրաստանից և քիչ անց հայտնվել Ղարաբաղում:Այստեղ Հովսեփ Էմինը հանդիպումներ է ունենում Աղվանից (Գանձասարի) կաթողիկոս Հովյաննես Հասան-Ջալալյանի հետ, ինչպես նաև մելիքների հետ:
    Քննարկվում էր Ղարաբաղի ազատագրության հարցը:Սակայն Ղարաբաղում էլ Հովսեփ Էմինին հետապնդում էր չար ճակատագիրը Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կոնդակների տեսքով:Էմինը ստիպված էր հեռանալ Ղարաբաղից և Իրաքի Բասրա նավահանգստով վերադառնալ Հնդկաստան:
    Այսպիսով Հովսեփ Էմինի ծրագիրը չիրականացավ:
    Ռուսական պետական գործիչների հետ վարած բանակցությունները Իսրայել Օրուն հանգեցրել են այն մտքին, որ Ռուսաստանը, որպես մերձավոր և Արևելքում լուրջ քաղաքական ու տնտեսական շահագրգռություններ ունեցող երկիր, ի վիճակի և տրամադիր է սատարելու Հայաստանի ազատագրության գործին։ Ուստի, Իսրայել Օրին մշակել է նոր ծրագիր, որում Հայաստանի ազատագրական գործում գլխավոր դերը հատկացվում էր Ռուսաստանին։ Այն պետք է տրամադրեր 25 հազարանոց բանակ, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով մտնելու էր Հայաստան։ Այստեղ նրան էին միանալու հայ ու վրաց ապստամբները և համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի ընդհանուր թուլությունից, կարճ ժամանակում ազատագրելու էին Արևելյան Հայաստանը։ Ըստ Իսրայել Օրու, ռուսական օգնությունը պետք է զուգակցվեր հայերի ապստամբական լայն շարժման հետ, որպես ազատագրության և հայրենի պետականության վերականգնման կայուն երաշխիք։ Գիտակցելով, որ Արևելյան Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ Իսրայել Օրին ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվա ապաստանած Իմերեթի թագավոր Արչիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմից հետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը:Իսրել Օրու և Հովսեփ Էմինի կատարած գործունեության նշանակությունը բավական մեծ էր ։Նրանց խանգարեցին հասնել իրենց նպատակին,բայց նրանց կատարած  գործունեությունը ճանապարհ էր և մեծ օգնություն հայերին հետագա աշխատանքների համար։Նրանց գործունությունը որպես ապստամբություն արդյունք չունեցավ,սակայն մեծ ավանդ ունեցավ ժողովրդի ինքնագիտակցության և միասնական ուժերի համախմբման գործում։ Սակայն նրանք երկուսն էլ ունեին մի ընդհանուր մինուս՝ երկուսն էլ մեր փրկությունը փնտրում էին Հայաստանի սահմաններից դուրս։ Նույնը և առ այսօր։Մենք մեր երկարատև պատմությունից մի բան պետք է լավ սովորեինք՝ հույսը մեր վրա դնել։ Պետք չէ մեր « փրկությունը » այլ երկրների քաղաքականության մեջ փնտրել, մեր շահերը, այո, հնարավոր է երբեմն համընկնեն, սակայն կարծիքը, թե ինչ-որ մի երկիր ինչ-որ մի երկրին վատություն անելու կամ ինչպես սովոր է ասվելքու « քաղաքական ապտակ » տալու համար պետէ է մեզ զորք տա, որ մենք ազատագրվենք։ Եթե համեմատում ենք ներկայիս դեպքերն ու 18-րդ դարի վիճակը գրեթե նույնն է՝ նորից ազատագրում, նորից փրկության փնտրտուքներ(հատկապես Ռուսաստանից), ծանր քաղաքական վիճակ, ներկայումս նաև փլուզման եզրին կանգնած տնտեսություն։ Բայց ներկայիս Հայաստանի ու այդ ժամանակների Հայաստանի միջև կա մի գլխավոր տարբերությամբ․ հիմա մենք ունենք, թեկուզ և այլ երկրներից կախման մեջ գտնվող պետություն և պատմության մեծ ու դառը փորձ, որից պետք է վաղուց դասեր քաղած լինեինք․․․

․ Ե՞րբ և ինչո՞ւ սկսվեց Պավլիկյան շարժումը։

պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում։ Նկատելի դեր է խաղացել Մեծ Հայքի հոգևոր−կրոնական կյանքում։ Ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար։

2․ Ինչպե՞ս ընթացավ և ի՞նչ ավարտ ունեցավ 571-575 թթ․ համաժողովրդական ապստամբությունը։

3․ Ե՞րբ, ի՞նչ պայմաններում, ո՞ւմ միջև տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ բաժանումը։

Հայաստանի երկրորդ բաժանում, 591 թվականին Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության միջև տեղի ունեցած միջքաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում պատմական Հայաստանը երկրորդ անգամ կիսվեց երկու մասի։ Բաժանման ընթացքում վճռորոշ դեր են խաղացել ժամանակի հայ նախարարները, որոնց մեծ մասը պաշտպանել է բյուզանդացիներին։

4․ Ներկայացրե՛ք Թեոդորոս Ռշտունուն որպես հայոց իշխան․ ի՞նչ քայլեր կատարեց, ի՞նչ տեղի ունեցավ իր գահակալության շրջանում։

5․ Բյուզանդական և արաբական արշավանքները՝ նպատակ, ընթացք, արդյունք։

 

Արաբական արշավանքները Հայաստան, 7-րդ դարի կեսերին տեղի ունեցած արշավանքներ, որոնց նախնական նպատակն էր թալանել Հայկական լեռնաշխարհի ու նրա բնակչության հարստությունները՝ հետագայում աստիճանաբար այն տիրելու և մաս-մաս արաբներով վերաբնակեցնելու համար։ Նախապես պարտության մատնելով դարավոր պատերազմներից հոգնած երկու տերություններին՝ արաբները արշավեցին Հայաստան:

Արշավանքները տեղի էին ունեցել Արաբական խալիֆայության ստեղծման դարաշրջանում։ Արաբական թերակղզում դարեր շարունակ օազիսից օազիս թափառող ցեղերը միավորվում են իսլամի կանաչ դրոշի ներքո և ստեղծում ժամանակի ամենահզոր պետությունը։ Այն մեծ ազդեցություն է թողնում համաշխարհային պատմության ու մշակույթի վրա։

Արաբական արշավանքներից խուսափելու նպատակով ժամանակի հայկական վերնախավը պայմանագիր է կնքում խալիֆայության հետ, որով Հայաստանը ընդունում է նրա գերիշխանությունը, իսկ խալիֆայությունը պարտավորվում է հարգել նրա ինքնիշխանությունը։ Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և Չողա երկիրը (Դերբենդ) միավորվեցին վարչատարածքային մեկ միավորի՝ Արմինիա կուսակալության մեջ

6․Արմինիա (Հայաստան, Վիրք և Աղվանք) վարչական միավորման ստեղծումը։

7․ Վարդանակերտի ճակատամարտը և արաբների պարտությունը։

8․ Հայ նախարարների ողջակիզումը Նախճավանի և Խրամի եկեղեցիներում (“Կրակի տարի”)։
9․Հարիսի (Հերթի) աշխարհագիրը։
10․ Աշոտ Բագրատունին Հայոց իշխան։

Արշակ II, Պապ, Վարազդատ, Արշակ III, Խոսրով IV, Վռամշապուհ, Արտաշես IV

Արշակ II- 350-368

Արշակ Բ-ն գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ: Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանությունը, աշխատում էր չգրգռել Սասանյան արքունիքին: Սակայն շուտով Արշակ Բ-ն կարողացավ իր դիրքերն ամրապնդել՝ արքունիք վերադարձնելով Մամիկոնյաններին և կարգավորելով հարաբերությունները մյուսների հետ: Հռոմեական կայսրությունն աշխատում էր Մեծ Հայքում վերականգնել իր խարխլված դիրքերը, սակայն ուժեղացած Արշակ Բ-ն ձգտում էր հավասարակշռված քաղաքականություն վարել իր երկու հզոր հարևանների նկատմամբ: Դա առաջ էր բերում Հռոմեական արքունիքի դժգոհությունը: Կամենալով եկեղեցին ծառայեցնել իր ներքին քաղաքականությանը՝ Արշակ Բ-ն կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Հուսիկի թոռ Ներսես Մեծին: Վերջինս մինչ այդ զինվորական էր և արքունիքում զբաղեցնում էր սենեկապետի պաշտոնը: Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն:

353թ. կաթողիկոս ձեռնադրված Ներսեսն Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը: Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ: Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ: Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, հասցվող մարմնական վնասները, բազմակնությունը և հեթանոսական այլ հոռի սովորույթներ: Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին: Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել: Հռոմի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ներսեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս, սակայն կաթողիկոսը ձերբակալվեց: Կայսրը Հայոց թագավորի դիրքերը թուլացնելու համար Հայաստան ուղարկեց Արշակի՝ պատանդության մեջ գտնվող եղբորորդիներ Գնելին և Տիրիթին՝ նպատակ ունենալով Արշակի հակահռոմեական քաղաքականության դեպքում նրանցից որևէ մեկին Հայոց գահ բարձրացնել: Հասկանալով այդ՝ Արշակն սկզբում սպանում է Գնելին, իսկ այնուհետև՝ Տիրիթին: Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ հզոր նախարար Անդովկ Սյունուն: Շատ չանցած ծնվում է թագաժառանգ Պապը:

Պայքար սկսվեց նախարարական տների ներսում: Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը, իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսկամետների ճամբարը: Հետագայում Վահան Մամիկոնյանը դավաճանության և ուրացության համար սպանվեց իր որդու՝ Սամվելի ձեռքով (այս դեպքերը գեղարվեստորեն նկարագրել է Րաֆֆին իր «Սամվել» պատմավեպում):

Կամենալով ամրապնդել թագավորական իշխանության հիմքերը՝ Արշակը Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը՝ թույլատրելով այնտեղ հաստատվել ավատատիրական ճնշումից դժգոհ տարրերին: Նոր քաղաքի հիմնադրումն ուժեղացնում էր թագավորին, քանի որ իրենց տերերին լքած բնակիչները դառնում էին թագավորի հենարանը: Բանն այն է, որ Արշակի՝ երկրով մեկ արած կոչին՝ գալ և բնակվել Արշակավանում ու վայելել թագավորի հովանավորությունը, արձագանքում էին մեծ մասամբ աշխատավորները: Նրանք փախչում էին նախարարների շահագործումից և հավաքվում Արշակավանում: Սակայն քաղաքում սկսեցին ապաստանել նաև հանցագործ տարրեր, որոնք աշխատում էին ազատվել դատական պատասխանատվությունից: Դա նախարարներին և նրանց պաշտպանող եկեղեցուն հնարավորություն տվեց թագավորին մեղադրել կնաթողներին, ամուսնաթողներին, հանցագործներին, գողերին ու ավազակներին Արշակավանում ապաստան տալու մեջ: Երբ Արշակ Բ-ն գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ հարձակվեցին Արշակավանի վրա և ահավոր կոտորած կազմակերպեցին: Նախարարներին առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին:

Արշակ Բ-ն, համախմբելով իր կողմնակիցներին, ճակատամարտ տվեց դավաճան նախարարներին: Սակայն կողմերից ոչ մեկը չհաղթեց, և կաթողիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ նրանց միջև հաշտություն կնքվեց: Դրա համաձայն թագավորը պարտավորվում էր հարգել նախարարների իրավունքները, իսկ վերջիններս էլ խոստանում էին նրան հավատարմորեն ծառայել: Սակայն Արշակը հաշտություն կնքեց միայն ժամանակ շահելու համար: Նա ուժերը համախմբելուց հետո հարձակվեց Արշակավանը կործանած նախարարների վրա, նրանցից շատերին կոտորեց, իսկ Կամսարականների ընտանիքը գրեթե բնաջնջեց:

Արշակ Բ-ի թագավորության վերջին տարիները նշանավորվեցին հռոմեապարսկական պատերազմներով: Թե’ Հռոմը և թե’ Սասանյան Պարսկաստանը, հաշվի առնելով Հայաստանի ռազմուժի վճռորոշ լինելը այս կամ այն կողմին դաշնակցելու դեպքում, փորձում էին իրենց կողմը գրավել Արշակ Բ-ին: Նա սակայն մնում էր չեզոք՝ շեշտը դնելով Հայոց թագավորության հզորությունն ամրապնդելու վրա: Այսուհանդերձ, Հայոց երկիրը չխուսափեց պարսկական ներխուժումներից, որոնցից մեկի ժամանակ ավերվեց Տիգրանակերտը, իսկ բնակչությունը բռնագաղթեցվեց:

Ի վերջո, ելնելով ուժերի հարաբերակցությունից, Արշակ Բ-ն որոշեց դաշնակցել հռոմեացիների հետ: 363թ. Հուլիանոս կայսրը մեծ բանակով արշավեց Պարսկաստան և հասավ մինչև Տիզբոն: Արշակ Բ-ն հայկական զորքերով և նրանց միացած հռոմեական զորաբանակներով հարձակվեց Մարաստանի վրա: Սակայն Հուլիանոսը կռիվներից մեկում զոհվեց, իսկ նոր կայսր Հովիանոսը Շապուհ Բ-ի հետ հաշտություն կնքեց ամենանվաստացուցիչ պայմաններով: Հայաստանի համար ամենավտանգավորն այն էր, որ կայսրությունը պարտավորվում էր պարսկական արշավանքի դեպքում Հայաստանին չօգնել: Հաշտությունն այնքան նվաստացուցիչ էր, որ իրենք՝ հռոմեացիները (պատմիչ Ամիանոս Մարկեղինոս) այն անվանել են «ամոթալի»:

364թ. Հովիանոսը մահացավ, և Շապուհ Բ-ն, իրեն ազատ զգալով, հարձակվեց Հայոց թագավորության վրա: Թշնամին մտնում է Դարանաղի գավառ, որտեղ Անիում ավերում է Հայոց թագավորների դամբարանը: Քանդել չհաջողվեց միայն Սանատրուկի գերեզմանը: Հայոց թագավորների ոսկորները գերելով՝ թշնամին շարժվեց Այրարատյան դաշտ, որտեղ ջախջախվեց հայկական բանակի կողմից: Թագավորների ոսկորներն ազատվեցին և այնուհետև թաղվեցին Աղձք գյուղի արքունական դամբարանում:

Հայ-պարսկական հիշյալ պատերազմը տևեց 4 տարի: Հայերն սկզբում հաջողությամբ հետ էին մղում պարսից բանակի հարձակումները և անգամ ներխուժում պարսկական երկրամասեր: Սակայն ուժերն անհավասար էին և ավելի փոքր Հայաստանի ուժերն սկսեցին սպառվել: Մի շարք նախարարներ լքեցին Արշակին, իսկ մնացածները կամ չեզոք մնացին, կամ էլ անցան պարսիկների կողմը: Չնայած այդ բոլորին, հայկական բանակը շարունակում էր հարվածներ հասցնել պարսից բանակներին և դուրս քշել երկրից:

Քաջ գիտակցելով, որ Հայոց թագավորության ուժերը նշանակալիորեն թուլացել են, Շապուհ Բ-ն դիմեց նենգ քայլի՝ Արշակ Բ-ին առաջարկելով գալ Տիզբոն հաշտություն կնքելու: Այդ խորամանկ առաջարկն արժանացավ պատերազմից հոգնած նախարարների հավանությանը: Արշակ արքան ու սպարապետ Վասակ Մամիկոնյանը ստիպված եղան ուղևորվել Տիզբոն՝ նախապես երդում ստանալով Շապուհից՝ իրենց անվտանգության վերաբերյալ: Սակայն Տիզբոնում Արշակը ձերբակալվեց և նետվեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ, իսկ Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց:

Արշակ Բ-ն մեծ հայրենասեր էր, որն ապրեց ու պայքարեց իր հայրենիքի պաշտպանության համար: ժողովուրդը նրան նվիրել է մի շարք երգեր՝ փառաբանելով նրա խիզախությունն ու հայրենասիրությունը:

Պապ թագավոր- 370-374

Արշակի ձերբակալումից հետո պարսկական զորքերը 367թ. կրկին ներխուժեցին Հայաստան: Հայոց թագուհի Փառանձեմն արքայաժառանգ Պապի հետ ամրացավ Արտագերս ամրոցում: Երկու դավաճան հայ իշխաններ, մուտք գործելով ամրոց և տեսնելով Փառանձեմի ծանր կացությունը, որոշում են օգնել նրան: Բերդի կայազորն անսպասելի հարձակմամբ խայտառակ ջարդ է տալիս ամրոցը պաշարած պարսկական զորքերին, որից հետո Պապն օգնության խնդրանքով ուղարկվում է հռոմեացիների մոտ:

Շապուհը, ահավոր զայրացած, նոր բանակ ուղարկեց Հայաստան: Երբ թվում էր, թե դրան նույնպես սպառնում էր առաջինի ճակատագիրը, Արտագերսում համաճարակ սկսվեց: Երբ Արտագերսը գործնականում զրկվեց իր պաշտպաններից, պարսիկներին հաջողվեց գրավել ամրոցը և գերել Փառանձեմին: Այնուհետև պարսիկները Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի աջակցությամբ գրավեցին ու ավերեցին Հայոց թագավորության խոշոր քաղաքներ Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Վանը, Զարիշատը և այլն: Վերջիններիս բնակչությունը բռնագաղթեցվեց Պարսկաստան:

Պապը հայտնվեց ծանր կացության մեջ: Բարբարոսական ցեղերի հարձակումների պատճառով հռոմեացիները չէին կարողանում օգնական ուժեր տրամադրել, իսկ պարսիկներն ավերում էին երկիրը: Պապը փորձեց լեզու գտնել Շապուհ Բ-ի հետ, սակայն Վաղես կայսրը 370թ. հնարավորություն ունեցավ զորք ուղարկելու Հայաստան՝ Պապի և Վասակ Մամիկոնյանի որդի սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հայկական զորամասերի հետ միասին: Մի շարք ճակատամարտերում հաջողության հասնելով՝ հայ-հռոմեական բանակները Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարությամբ 371թ. Նպատ լեռան մոտ՝ Ձիրավի դաշտում փայլուն հաղթանակ տարան պարսկական զորքերի նկատմամբ:

Պապը, չնայած պատանի հասակին, հանդես բերեց պետական մեծ գործչի անուրանալի հատկություններ: Նա ձեռնամուխ եղավ պարսկական արշավանքների ընթացքում Մեծ Հայքից անջատված երկրամասերի միավորմանը և թագավորության տարածքային ամբողջականության վերականգնմանը: Մուշեղ Մամիկոնյանին հաջողվեց կարճ ժամանակում վերականգնել Հայոց թագավորության մինչպատերազմյան սահմանները, պատժել անհնազանդ նախարարներին և հայկական հողերին աչք տնկած Վիրքի ու Աղվանքի թագավորությունները:

Պատերազմից երկիրը տնտեսապես խիստ տուժել էր և թուլացել: Երիտասարդ միապետից պահանջվում էին գերմարդկային ջանքեր թագավորության տնտեսությունը վերականգնելու և ռազմական կարողությունը նախապատերազմյան վիճակին հասցնելու համար: Արշակ Բ-ի ու նախարարների հակադրության դառը հետևանքները հաշվի առնելով՝ Պապը խուսափեց երկիը վերաշինել նախարարներին հարկի տակ դնելով: Նա աշխատեց դա կատարել եկեղեցու տնտեսական հզորությունը թուլացնելու ճանապարհով: Թագավորական հրովարտակով բնակչությունն ազատվեց եկեղեցուն վճարվող տասանորդից և պտղիից: Դեռևս Տրդատ Մեծի օրոք հոգևորականությանը տրված 7 բաժին հողից 5-ը հարքունիս գրավվեց և բաժանվեց զինվորներին: Խիստ կրճատվեց հոգևորականների թիվը: Հոգևորականների դասը թողածները և հոգևորականների ազգականները զորակոչվեցին բանակ: Դրա շնորհիվ գործող բանակի զինվորների թիվը շուտով հասավ 90 հազարի:

Պատերազմի հետևանքով երկրի բնակչությունը խիստ կրճատվել էր, իսկ ծնելիությունը նվազել: Վիճակը շտկելու համար թագավորի հրամանով փակվեցին դեռևս Ներսես Մեծի օրոք բացված կուսանոցներն ու մենաստանները: Կույսերին ամուսնանալու իրավունք տրվեց: Պետական եկամուտները մեծացնելու նպատակով Պապը լուծարեց բարեգործական շատ հաստատություններ, որոնք պահվում էին պետության և եկեղեցու միջոցներով:

Պապի քաղաքականությունը, որի միակ նպատակը Հայոց թագավորության հզորության վերականգնումն էր, առաջ բերեց նախարարների մի մասի և եկեղեցու սպասավոոների ատելությունը: Պապին սկսում են մեղադրել անգամ Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու մեջ, մինչդեռ նա մահացել էր թոքերի հիվանդությունից: Սակայն նրա հեղինակությունը մեծ էր երկրռւմ, հատկապես ժողովրդական զանգվածների շրջանում: Ուստի բնավ պատահական չէ, որ հռոմեական պատմիչ Ամիանոսը նրան բնութագրում է որպես եռանդուն, խիզախ և խելոք իշխողի:

Հայոց թագավորության ուժեղացմանն ուղղված Պապի քայլերը և անկախ քաղաքականությունն առաջ բերեցին հռոմեական արքունիքի խիստ դժգոհությունը: Նպատակ ունենալով Պապին գահընկեց անել՝ կայսրը նրան բանակցությունների պատրվակով հրավիրեց Տարսոն: Սակայն Հայոց թագավորը, պարզելով կայսեր նպատակը, իր 300 թիկնապահներով փախուստի դիմեց ու վերադարձավ Հայաստան՝ ուրախությամբ ընդունվելով ժողովրդի կողմից: Կայսրն ստիպված եղավ ներողություն խնդրել տեղի ունեցած «թյուրիմացության» համար, իսկ Պապն էլ ձև արեց, թե ոչինչ չի պատահել:

Հայ-հռոմեական հակասությունների հետագա սրման համար պատճառ դարձան Ներսեսի մահից հետո նոր կաթողիկոսի ձեռնադրությունը և Պապի կողմից հայ-պարսկական հարաբերությունները կարգավորելու փորձերը: Սկզբում Պապը փորձեց կաթողիկոս ձեռնադրվելու համար Կեսարիա ուղարկել իր թեկնածուին, որին տեղի միտրոպոլիտը եկեղեցուց վտարեց: Համոզվելով, որ կաթողիկոսի ընտրությանը հռոմեական արքունիքն ու եկեղեցին միշտ միջամտելու են, Պապը դիմեց արմատական քայլի: Հուսիկ Աղբիանոսյան եպիսկոպոսին նա այլևս Կեսարիա չուղարկեց: Նրան կաթողիկոս ձեռնադրեցին հայոց եպիսկոպոսները: Նույնիսկ այսօր դժվար է գերագնահատել կատարվածը: Պապի այդ արմատական քայլի շնորհիվ Հայոց եկեղեցին դարձավ անկախ, ինքնագլուխ և բռնեց ազգային հոգևոր հաստատության վերածվելու ճանապարհը:

Հռոմեական արքունիքը դժկամորեն ընդունեց Հայոց կաթողիկոսի Հայաստանում ձեռնադրվելու փաստը: Բացի այդ, Հռոմի ու Պարսկաստանի միջև խուսանավելու և հավասարակշռություն ստեղծելու Պապի քայլերը, որոնք ուղեկցվում էին հայ-պարսկական հարաբերությունների բարելավմամբ, խիստ անհանգստացրին կայսերը: Նրա գործակալները, որոնք գտնվում էին Հայաստանում և հետևում էին Պապի ամեն քայլին, հանձնարարություն ստացան սպանելու Հայոց թագավորին: Հռոմեական զորքերի հայաստանյան հրամանատարը 374թ. նրան հրավիրեց խնջույքի, որտեղ Պապը սպանվեց հռոմեացի զինվորների կողմից: Թագավորեր Պապը ևս գոնե երկու տասնամյակ, թերևս կկարողանար այնքան զորեղացնել ու կենսունակ դարձնել Հայոց թագավորությունը, որ V դ. 20-ական թթ. այն չէր ընկնի: Ցավոք, Պապի սպանությամբ Մեծ Հայքի թագավորությունը զրկվեց իր երիտասարդ տաղանդավոր թագավորից, իսկ նրա հաջորդներն ի վիճակի չեղան շարունակելու նրա սկսած հայրենանվեր գործը:

Հայոց պետության կենտրոնացման ու թագավորական կենտրոնաձիգ իշխանության ամրապնդման, երկիրը ռազմականապես հզորացնելու՝ Արշակ Բ-ի ու Պապի և նրանց նախորդների փորձերը ձախողվեցին: Պատճառը ոչ միայն ավատականացած նախարարության պառակտիչ գործունեությունն էր, այլև Հռոմի ու Պարսկաստանի՝ երկրի ներքին գործերին մշտապես միջամտելու և Հայաստանն իրենց ենթարկելու քաղաքականությունը:

Վարազդատ- 374-378

Սեփական պետության մեջ Պապ թագավորի սպանությունը սառը ցնցուղի տպավորություն թողեց Հայաստանում: Նախարարների մի մասն անգամ պատրաստ էր դաշնակցել Պարսկաստանի հետ և թագավորի սպանության համար Հռոմից վրեժ լուծել: Սակայն հատկապես հռոմեամետ նախարարները, որոնց մեջ էին նաև Պապին դավադրածները, աշխատում էին մյուսներին համոզել, որ Հայոց թագավորությունը ոչ կարող է պարսիկների գերիշխանությունն ընդունել, ոչ էլ միաժամանակ երկու տերությունների հետ թշնամանալ: Իր հերթին, հռոմեական կայսրը Հայոց թագավորի սպանության մեջ «մեղադրեց» իր զորավարին և Հայաստան թագավորելու ուղարկեց Վարազդատ Արշակունուն (374-378թթ.): Նա մարմնով հզոր երիտասարդ էր և արժանացել էր օլիմպիական խաղերի ախոյանի (չեմպիոնի) պատվին:

Վարազդատի կարճատև թագավորության շրջանում սպարապետի պաշտոնը շարունակում էր զբաղեցնել Մուշեղ Մամրկոնյանը, որը Փավստոսի խոսքերով «առաջնորդում էր հայերին և զգուշությամբ պահպանում էր Հայաստանի սահմանները»: Սակայն նրա վարքագիծը շուտով առաջ բերեց թագավորի դժգոհությունը: Սպարապետը, առանց թագավորին տեղյակ պահելու, խորհրդակցում էր Մեծ Հայքում գտնվող հռոմեական զորավարների և նրանց միջոցով՝ կայսեր հետ: Նա կայսրին առաջարկում էր Հայոց աշխարհի ամեն մի գավառում քաղաք-ամրոցներ կառուցել և դրանք վերածել ամուր զորանիստ կենտրոնների: Դրանցում պետք է կայսրության ծախսով հայկական կայազորներ պահվեին, սակայն երաշխիք չկար, որ այդ զորանիստներում հռոմեական զորամասեր չէին տեղակայվի: Բուզանդի խոսքերով, կայսրը դրան ուրախությամբ համաձայնեց, որ Հայոց աշխարհը հաստատորեն կապվի Հռոմի հետ:

Առաջին հայացքից դա կարծես թե արվելու էր հանուն Հայոց թագավորության ուժեղացման, սակայն բոլորովին դժվար չէր տեսնել, որ դրա հետևանքով այն, փաստորեն, կդադարեր անկախ երկիր լինելուց: Ինչպես և սպասելի էր, ծրագիրը բացահայտվեց, և սպարապետի հռոմեամետ գործունեությունն առաջ բերեց երկրի անկախության ջատագով նախարարների բուռն դիմադրությունը: Թագավորը սպարապետի վարքագծի մեջ որոշակի վտանգ տեսավ իր արքայական իրավունքների նկատմամբ: Նրա կարգադրությամբ Մուշեղն սպանվեց: Սպարապետության պաշտոնը հանձնվեց Բատ Սահառունուն:

Հայ նախարարության պառակտումն անկախության ջատագով, հռոմեամետ ու պարսկամետ խմբերի բարդացրեց երկրի առանց այն էլ ծանր կացությունը: Դրանից օգտվեց պարսից արքունիքը, որը, կայսրության արտաքին դժվարություններն օգտագործելով, Հայոց թագավորություն ուղարկեց Մամիկոնյան տոհմի մեկ այլ ներկայացուցչի՝ Մանվելին: Նա առանց թագավորի համաձայնության հաստատվեց Մամիկոնյան տոհմի նահապետի պաշտոնում, ապա երկրից քշեց Վարազդատին: Վերջինս, որի գործունեությունից հռոմեացիները խիստ դժգոհ էին, փախավ կայսրություն, սակայն ձերբակալվեց և աքսորվեց:

Մանվել Մամիկոնյանը, որ Հայոց աշխարհ էր եկել որպես պարսից արքունիքի վստահելի անձ, շուտով, երկրի գործերին պարսկական միջամտությունից զայրացած, վռնդեց պարսիկների կողմից նրան օգնություն ուղարկված զորամասը: Նա գահ բարձրացրեց Պապի մանկահասակ որդիներ Արշակ Գ-ին և Վաղարշակին, իսկ ինքը դարձավ նրանց խնամակալը՝ զբաղեցնելով սպարապետի պաշտոնը: Մանվելը վարում էր Հայոց թագավորությունն ուժեղացնելու և նրա անկախությունը պահպանելու քաղաքականություն: Այդ նպատակով նա բարելավեց հարաբերությունները Հռոմի հետ: Մանվելի խնամակալության տարիները եղան երկրի տնտեսական բարգավաճման և խաղաղ զարգացման շրջան:

Մանվելի մահից հետո Արշակ Գ-ն իր չափն անցնող հռոմեամետության պատճառով առաջ բերեց թե’ հայրենասեր և թե՛ պարսկամետ նախարարների դժգոհությունը: Վերջիններս դիմեցին պարսից Շապուհ Գ թագավորին՝ իրենց տալու ուրիշ թագավոր: Պարսիկները 384թ. Հայաստան ուղարկեցին Խոսրով Գ Արշակունուն, իսկ Արշակ Գ-ն ստիպված էր բավարարվել թագավորության արևմտյան մի փոքր հատվածով: Մեծ Հայքի թագավորությունը փաստորեն բաժանվեց երկու առանձին թագավորությունների:

Արշակ III- 378-387

Համոզվելով, որ իրենցից ոչ մեկին չի հաջողվի ամբողջությամբ իր տիրապետության տակ առնել Հայոց թագավորությունը, հռոմեական կայսրը և պարսից արքան որոշեցին այն բաժանել միմյանց միջև: 387թ. կողմերը պայմանագիր կնքեցին, որով Մեծ Հայքի թագավորության Արշակ Գ-ր իշխանության տակ գտնվող երկրամասերը որպես ենթակա թագավորություն անցան Հռոմին, իսկ Խոսրով Գ-ի իշխանության տակ գտնվող երկիրը իբրև հպատակ թագավորություն անցավ Պարսկաստանին: Դրանով Մեծ Հայքի տարածքում հանդես եկած երկու թագավորությունները վերածվեցին կիսանկախ պետական միավորների:

Շատ չանցած Արշակ Գ-ն մահացավ: Հռոմեացիներն անմիջապես օգտվեցին դրանից և լուծարեցին իրենց իշխանության ներքո գտնվող հայկական թագավորությունը: Ճիշտ է, այն պահպանում էր մեծ ինքնավարություն, սակայն թագավորության վերացումը սթափեցրեց անգամ հռոմեամետ նախարարներին: Պարսից արքունիքն իր հերթին դեռևս 387թ. իր ենթակայության տակ էր առել հայկական բդեշխությունների տարածքը՝ դրանք դուրս բերելով Արևելահայկական թագավորության կազմից:

Խոսրով IV- 387-389, 415-416

Արևմտյան երկրամասերի որոշ նախարարներ, որոնք դեռ Արշակ Գ-ի թագավորության շրջանում դժգոհ էին նրա իշխանությունից, փորձեցին համաձայնության գալ Խոսրով Գ-ի հետ: Նրանք նույնիսկ Արշակ Գ-ի գանձերը փախցրին և հանձնեցին Խոսրով Գ-ին: Արշակ Գ-ի հետ թագավորության արևելյան երկրամասերից Մեծ Հայքի արևմտյան մաս էին տեղափոխվել մեծ թվով նախարարներ: Եվ երբ հռոմեացիները վերացրին իրենց ենթակայության տակ գտնվող հայկական թագավորությունը, հայ նախարարները նամակով դիմեցին Խոսրով Գ-ին՝ նրան խնդրելով ոխ չպահել և իրենց վերցնել իր ենթակայության ներքո: Խոսրովը, միանգամայն ճիշտ վարվելով, նրանց վերցրեց իր հովանու տակ: Նա նրանց վերադարձրեց իրենց կալվածքները, իսկ եթե ինչ-ինչ կալվածքներ ուրիշների էին հանձնվել, դրանք փոխհատուցեց արքունի տիրույթների հաշվին: Խոսրովը միաժամանակ լուրջ քայլեր ձեռնարկեց տրոհված թագավորության երկու մասերը վերամիավորելու ուղղությամբ: Նա նամակով դիմեց հռոմեական կայսրին՝ խնդրելով հարկ մուծելու պայմանով իրեն հանձնել Հայոց թագավորության՝ կայսրությանն անցած հողերը: Հռոմեական արքունիքն իր շահերից ելնելով համաձայնեց Խոսրով Գ-ի խնդրանքին: Վերջինս, կամենալով քաղաքական-իրավական տեսք տալ երկրի վերամիավորմանը, հաստատեց նոր «Գահնամակ»-ը, որում տեղ գտան թագավորության թե’ արևելյան և թե’ արևմտյան մասերի նախարարությունները:

Պարսից արքունիքն ուշադիր հետևում էր Խոսրովի գործունեությանը: Հայոց թագավորության վերամիավորումը նրա սրտով չէր, բայց ստիպված եղավ համակերպվել, որովհետև արտաքնապես հնարավոր չէր մեղադրել Հայոց թագավորին: Սակայն երբ Խոսրովն առանց պարսից թագավորի համաձայնության կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Սահակ Պարթևին, նրանից բացատրություն պահանջեցին: Հայոց թագավորը, որ հասցրել էր բավականաչափ ուժեղացնել իր դիրքերը, փորձեց հռոմեական օգնությամբ ազատվել պարսկական գերիշխանությունից: Սակայն կայսրը ոչ միայն նրան չօգնեց, այլև պարսից արքային տեղյակ պահեց Հայոց թագավորի ծրագրերի մասին: Անմիջապես պարսկական մի բանակ ներխուժեց Հայաստան և ձերբակալեց նրան: Մի խումբ հայ նախարարներ Գազավոն Կամսարականի ղեկավարությամբ փորձեցին ընդամենը 700 զինվորով ազատել նրան: Եվ մինչ այդ զորամասը ծանր կռիվ մղելով դիմադրում էր պարսկական զորքերին, հերոսների մի խումբ աշխատեց ազատել շղթայակապ թագավորին: Խոսրովին ազատել չհաջողվեց, իսկ հայկական զորամասը գրեթե ամբողջությամբ ոչնչացավ, քանի որ և ոչ մի զինվոր մարտադաշտը չլքեց՝ առաջ բերելով պարսիկների զարմանքը: Խոսրովը գահընկեց արվեց և բանտարկվեց Անհուշ բերդում:

Խոսրովին ազատելու թեկուզև անհաջող փորձը սթափեցրեց պարսից արքունիքին: Հասկանալով, որ ամեն մի խստություն Հայաստանում լոկ կբորբոքի հակապարսկական տրամադրությունները, Շապուհ Գ-ն ամեն ինչ թողեց նախկինի պես: Նա հայ նախարարների խնդրանքով գահ բարձրացրեց Խոսրովի եղբայր Վռամշապուհին (388-414թթ.):

Վռամշապուհ- 388-414

Վռամշապուհի գահակալության երկար ժամանակաշրջանը եղավ արտաքին խաղաղության և ներքին հանգստության շրջան: Նրա օրոք հայ մշակույթը մեծ վերելք ապրեց, սակայն քաղաքական ասպարեզում՝ հակառակ Խոսրովի, նա իր առջև երբեք մեծ խնդիրներ չդրեց: Վռամշապուհի օրոք հանճարեղ Մեսրոպ Մաշտոցը, կաթողիկոս Սահակ Պարթևի և նրա օժանդակությամբ, ստեղծեց հայոց գրերը: Հասկանալով, որ Վռամշապուհը գտնվում է պարսկական գերիշխանության ներքո, Բյուգանդական կայսրությունը (այդպես էր կոչվում Արևելահռոմեական կայսրությունը 395թ. հետո) գրերի գյուտից շատ չանցած հետ վերցրեց Մեծ Հայքի թագավորության արևմտյան երկրամասերը: Չնայած Վռամշապուհի մահից հետո հայ նախարարների խնդրանքով կրկին Հայոց գահ բարձրացավ պարսկական գերությունից ազատված Խոսրով Գ-ն, սակայն նա գահակալեց ընդամենը մի քանի ամիս: Կամենալով հայերին վարժեցնել օտար տիրապետությանը, պարսից արքան Հայոց թագավոր կարգեց իր որդի Շապուհին (415-419թթ.): Սակայն նրան չհաջողվեց ձեռք բերել հայ նախարարների համակրանքը, և Մովսես Խորենացու խոսքերով «բոլորը նրան ատեցին և թագավորաբար չէին մեծարում որսի կամ խաղերի ժամանակ»: Շատ չանցած՝ Տիզբոն վերադառնալիս նա սպանվեց: 422թ. Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև հաշտություն կնքվեց, որից հետո պարսից թագավորի համաձայնությամբ Արևելյան Հայաստանում գահ բարձրացավ Վռամշապուհի որդի Արտաշես (Արտաշիր) Արշակունին:

Արտաշեսն էլ իր վեցամյա թագավորության ընթացքում չկարողացավ կարգավորել հարաբերությունները նախարարների հետ, որոնք հակադրվում էին նրան: Սահակ Պարթևը հանդես էր գալիս թագավորի հետ ձեռք ձեռքի տված՝ փորձելով ամեն գնով փրկել թագավորական իշխանությունը: Նա ամեն ինչ արեց՝ թագավորին հաշտեցնելու անհնազանդ նախարարների հետ: Սակայն կաթողիկոսը հաջողության չհասավ, քանի որ պարսից արքունիքն իր կողմը գրավեց ոչ ժառանգատեր նախարարներին՝ նրանց հրապուրելով ժառանգատեր դարձնելու խոստումով: Պարսից արքունիքը փորձ արեց իր կողմը գրավել նաև Սահակ Պարթևին՝ խոստանալով նոր տիրույթներ ու առանձնաշնորհումներ: Սակայն հայրենասեր կաթողիկոսը գործարքի չգնաց: Այսուհանդերձ, 428թ. Արտաշեսը պարսից արքունիքի կողմից գահընկեց արվեց, իսկ Սահակ Պարթևը զրկվեց կաթողիկոսական իշխանությունից: Արևելահայկական թագավորությունն ընկավ: Երկիրն անդամահատվեց: Նրանից անջատվեցին և հարևան վարչական միավորներին կցվեցին մի շարք երկրամասեր: Երկրի հիմնական տարածքը վերածվեց մեծ ինքնավարություն ունեցող պարսկական մարզի, որը կառավարվելու էր պարսիկ մարզպանի կողմից:

Հայ ժողովուրդն ստիպված էր համառ ու երկարատև պայքար մղել իր պետական անկախության վերականգնման համար, հասկանալով, որ այդ նպատակին կարող է հասնել միայն ազգային միասնությամբ:

Շապուհ պարսիկ- 414-420

Պարսից Սասանյան արքա Հազկերտ I-ը 416 թ. հայոց Խոսրով Գ Արշակունի արքայի մահից հետո իր որդիներից Շապուհին նշանակում է Հայոց արքա։ Ըստ Մովսես Խորենացու` հայ նախարարները մշտապես ծիծաղում և արհամարհանքի էին ենթարկում Շապուհին։ 419 թ. Իրանում սկսվում են ներքին խժդժումներ և Շապուհը մեկնում է Իրան հորն օգնելու, որտեղ էլ և հոր հետ սպանվում է։ Հայաստանում սկսվում է ազատագրական պայքար Ներսես Ճիճրակեցու գլխավորությամբ, ինչպես նաև վերսկսվում են բյուզանդա-պարսկական պատերազմները։

Արտաշես IV- 422-428

Հայ Արշակունի հարստության վերջին ներկայացուցիչը, Վռամշապուհ թագավորի որդին։ Սասանյան թագավոր Վռամ Ե, երկյուղելով հայ նախարարներից, վարել է զուսպ, հանդուրժող քաղաքականություն և նախարարների խնդրանքով պարսկական գերիշխանության ներքո գտնվող Մեծ Հայքում թագավոր նշանակել Արտաշես Դ-ին։ Սակայն Վռամ Ե կամեցել է վերացնել Հայոց թագավորությունը, Մեծ Հայքը կցել Պարսկաստանին, ամրապնդել տերության սահմանները՝ ընդդեմ Բյուզանդիայի։

Ըստ հայ մատենագիրների, Արտաշես Դ լինելով «անփորձ ու զեխ կյանքի հակված պատանի», հարուցել է նախարարների դժգոհությունը։ Նրանք Վռամից պահանջել են գահազրկել Արտաշեսին։ Վռամը Տիզբոնում դատական ատյանի է կանչել Հայոց թագավորին և կաթողիկոսին։ Արտաշեսը թեև հերքել է իր դեմ հարուցած ամբաստանությունները, բայց գահազրկվել է։ Հայաստանում վերացավ Արշակունյաց թագավորությունը։ Հայաստանը դարձել է մարզպանություն, և բռնագրավվել են Արշակունյաց արքունի գանձերը։

Արշակունիներ Հայոց պատմություն

Հայ – պարթևական համագործակցության շնորհիվ դարում Արշակունիների հարստության գահակալության ներքո Հայաստանը վերականգնում է քաղաքական իր անկախությունը, նախկին հզորությունը և տարածաշրջանային նշանակությունը:

Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը:

Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում: Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից (Ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Ա-ն /մ.թ.ա. 247-225/, Արշակունի ծագում տալով նաև Արտաշեսյաններին) և իշխել մինչև մ.թ. 428 թվականը։ Վրաց Արշակունիների իշխանությունը տևել է մեկ դար՝ մ.թ. 189-284: Աղվանքում մազքթաց Արշակունիները իշխել են մ.թ. 1-ին դարից մինչև 510 թվականը։

Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։

Տրդատ I

1․ Կառավարման թվականները- 66–88 թթ.

2․ Որպես թագավորության ղեկավար – րդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:

Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։

3․ Որպես ռազմական գործիչ- Հռոմեական կայսրությունը պատերազմ սկսեց Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի (54-64)։ Առաջին փուլում Կորբուլոն զորավարը 58 թվականի գարնանը Կարին–Կարս–Արտաշատ ուղիով ներխուժել է Մեծ Հայք: Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Հռոմեացիները հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։ Հայոց գահին է բարձրանում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ն, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով շուտով փախնում է երկրից։ 61 թվականին Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։Արևելք է ուղարկվում նոր զորաբանակ՝ Պետոս զորավարի գլխավորությամբ։ 61 թվականի աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում՝ Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։ 62 թվականի գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց անցնել երեք նիզակներով պատրաստված «անարգանքի լծի» տակով:

4․ Որպես դիվանագետ- Նա իր դիվանագիտության շնորհիվ կարողացավ պարտության մատնել, Հռոմին և դառնալ Հայոց թագավոր, նա կարողացավ դաշնակցել Պարսկաստանի դեմ, և պահպանել Հայաստանի անկախությունը ձուլման վտանգից:

5․ Որպես շինարար- Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:

Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել էր 77 թվականին՝ Հռոմի Կոլիզեյից 3 տարի առաջ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Հելիոս-Միհրին: Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին: Այնտեղ կառուցվում է ամրոց ու բաղնիք։ Գառնիիում պահպանվել է հունարեն թողած հետևյալ արձանագրությունը

6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Թեմայի մեջ չկար սխալ քայլեր, իսկ ճիշտ քայլերը դաշնակցելով Պարսկաստանի հետ հիմք դրեց Հայոց թագավորության Արշակունիների տոհմին:
Սանատրուկ
1․ Կառավարման թվականները- 88–110 թթ.
2․ Որպես թագավորության ղեկավար – Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաջակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ։

3․ Որպես ռազմական գործիչ-Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար Զ թագավորի (71-91) դեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Գուտշմիդը դրանով է բացատրում Աբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Ըստ հունա-հռոմեական պատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։

4․ Որպես դիվանագետ –Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Տարոն գավառի արևմտյան կողմում՝ Արածանիի և Մեղրագետի միախառնման վայրում, հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։

5․ Որպես շինարար – Տարոն գավառի արևմտյան կողմում՝ Արածանիի և Մեղրագետի միախառնման վայրում, հիմնել է նոր արքայանիստ Մծուրքքաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։
6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ:
Աշխադար
1․ Կառավարման թվականները – 110–113 թթ.
2․ Որպես թագավորության ղեկավար – Աշխադար (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր՝ 110-113 թվականներին։ Հաջորդը՝ Տրդատ Ա–ի, որդին՝ Պարթևաստանի Բակուր II թագավորի։ Գահ բարձրացավ Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ։ Պարթևաց Խոսրով I թագավորը 113 թվականին Աշխադարին գահազրկում է և փոխարենը նշանակում նրա եղբայր Պարթամասիրին։
3․ Որպես ռազմական գործիչ –  Տրայանոս կայսրը 114 թվականին արշավում է Արևելք, նվաճում Պաթևաստանը, գահընկեց անում Պարթամասիրին և Հայաստանը հայտարարում Հռոմի պրովինցիա։
4․ Որպես դիվանագետ – տեղեկություններ չկան
5․ Որպես շինարար- տեղեկություններ չկան
6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Վարեց պարսկամեդ քաղաքականություն ինչի պատճառով գահընկց արվեց և Հայաստանը կորցրեց իր անկախությունը:
Պարթամասիր
1․ Կառավարման թվականները – 113–114 թթ
2․ Որպես թագավորության ղեկավար – Առանց Հռոմի գիտության, Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր Աշխադարին։
3․ Որպես ռազմական գործիչ – 114 թվականին հռոմեական բանակը Սատաղից ներխուժել է Մեծ Հայք և շարժվել է դեպի Արտաշատ։
4․ Որպես դիվանագետ- Վարեց սխալ դիվանագիտություն առանց Հռոմի տեղեկատվության դարձավ Հայոց թագավոր, Պարթևաց Խոսրով թագավորի կողմից:
5․ Որպես շինարար- տեղեկություններ չկան
6․ Սխալներ և ճիշտ քայլեր –  Վարեց պարսկամեդ քաղաքականություն ինչի պատճառով գահընկց արվեց և Հայաստանը կորցրեց իր անկախությունը:
Վաղարշ I
1․ Կառավարման թվականները – 117–144 թթ.
2․ Որպես թագավորության ղեկավար –  Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։
3․ Որպես ռազմական գործիչ-  116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։
4․ Որպես դիվանագետ – Ճիշտ դիվանագիտության շնորհիվ վերականգնեց Հայաստանի անկախությունը
: Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և 140 թ. նրա մահից հետո, նոր կայսր Հադրիանոսը հարկադրված է եղել Մեծ Հայքից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։
5․ Որպես շինարար – Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։
6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը:
Սոհեմոս–Տիգրան
1․ Կառավարման թվականներըն- 144–161 թթ
2․ Որպես թագավորության ղեկավար – ։ Սոհեմոսը հովանավորել է հելլենիստական մշակույթը, իր արքունիքում ապաստան տվել բանաստեղծ և պատմագիր Յամբլիքոսին, որը, ինչպես ենթադրվում է, այստեղ է «Բաբելոնականք» երկսիրությունը։
3․ Որպես ռազմական գործիչ –  163–ի ամռանը հռոմեական լեգիոները՝ Ստատիոս Պրիսկոսի հրամանատարությամբ, ներխուժել են Մեծ Հայք, ավերել Արտաշատը և ձերբակալել Բակուր Ա–ին։ Մարկոս Ավրելիոս կայսրը (161-180) փորձել է Մեծ Հայքը վերածել հռոմեական նահանգի, բայց հայ իշխան Տրդատի գլխավորությամբ բռնկված ապստամբությունը ստիպել է Մեծ Հայքը ճանաչել «դաշնակից» թագավորություն։
4․ Որպես դիվանագետ- Սխալ դիվանագիտության արդյունքում Հռոմը Սոհեմոսի գահակալումը դիտելով Հռանդեայի պայմանագրի խախտում:
5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան
6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Սխալ դիվանագիտության արդյունքում Հռոմը Սոհեմոսի գահակալումը
Բակուր I
1․ Կառավարման թվականները – 161–163 թթ.
2․ Որպես թագավորության ղեկավար –  Գահ է բարձրացել Պարթևաց Վաղարշ III թագավորի աջակցությամբ, հռոմեական դրածո Սոհեմոս թագավորի տապալումից հետո։ Բակուրի մասին տեղեկությունները կցկտուր են։
3․ Որպես ռազմական գործիչ- Հռոմեական զորավար Ստատիոս Պրիսկոսը համառ կռիվներով գրավել է Արտաշատը և ձերբակալել Բակուրին։
4․ Որպես դիվանագետ- Վարել է հակահռոմեական քաղականություն:
5․ Որպես շինարար- տեղեկություններ չկան
6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Վարել է հակահռոմեական քաղականություն:
Վաղարշ II
1․ Կառավարման թվականները – 186–198 թթ
2․ Որպես թագավորության ղեկավար – Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։
3․ Որպես ռազմական գործիչ – 193–ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըստ որի, Մեծ Հայքից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյանլեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։
4․ Որպես դիվանագետ –  Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։
5․ Որպես շինարար- տեղեկություններ չկան
6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։
Խոսրով I
1․ Կառավարման թվականները – 198–216 թթ.
2․ Որպես թագավորության ղեկավար – Գահակալման սկզբին Խոսրովն անցավ Կովկասյան լեռները, պատժեց խազրաց և բասլաց ցեղերն, ապահովելով պետության հյուսիսային սահմանները։
3․ Որպես ռազմական գործիչ – Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ հանեց Հայոց բանակը, և նա հարկադրաբար ազատեց հայոց թագուհուն։ Խոսրով I-ը հիշատակվում է նաև Թեբեում գտնված եգիպտական արձանագրության մեջ։
4․ Որպես դիվանագետ – Խոսրովն անցավ Կովկասյան լեռները, պատժեց խազրաց և բասլաց ցեղերն, ապահովելով պետության հյուսիսային սահմանները։
5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան
6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Խոսրովն անցավ Կովկասյան լեռները, պատժեց խազրաց և բասլաց ցեղերն, ապահովելով պետության հյուսիսային սահմանները։ Սխալը ՝ գնաց Հռոմի Կարակալա կայսեր մոտ, և բանտարկվեց:
Տրդատ II
1․ Կառավարման թվականները – 217–252 թթ
2․ Որպես թագավորության ղեկավար – Հռոմի կայսրը ապստամբ հայերի դեմ է ուղարկում իր զորավարներից Թեոկրիտոսին, որ սակայն պարտություն է կրում և հեռանում Հայաստանից։ Հայոց գահ է բարձրանում Տրդատ Բ-ն։
3․ Որպես ռազմական գործիչ – Տրդատ Բ-ն իր կառավարման ժամանակ, որդու Խոսրովի հետ միասին համառ ու երկարատև պայքար է մղում Սասանյան Պարսկաստանի դեմ։ Ի վերջո 252 թվականին Շապուհ I-ին հաջողվեց պարտության մատնել Տրդատին։
4․ Որպես դիվանագետ- Մակրինոսը նույն տարվա հունիսի 8-ին Մծբինի մոտ պարտություն է կրում պարթևահայկական միացյալ զորքից և ստիպված է լինում բանտից ազատել դեռևս Կարակալլա կայսեր կողմից բանտարկված հայոց թագուհուն, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությանն է վերադարձնում Փոքր Հայքն ու Գիմաթենե գավառը։
5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան
6․ Սխալներ և ճիշտ քայլեր –  Մակրինոսը նույն տարվա հունիսի 8-ին Մծբինի մոտ պարտություն է կրում պարթևահայկական միացյալ զորքից և ստիպված է լինում բանտից ազատել դեռևս Կարակալլա կայսեր կողմից բանտարկված հայոց թագուհուն, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությանն է վերադարձնում Փոքր Հայքն ու Գիմաթենե գավառը։
Արտավազդ V
1․ Կառավարման թվականները- 252–262 թթ.
2․ Որպես թագավորության ղեկավար- Արտավազդի մասին տեղեկությունները շատ կցկտուր են։ Գահակալել է Շապուհ I–ի օգնությամբ, երբ Մեծ Հայքը ենթարկվել էր Սասանյան Իրանի գերիշխությունը։
3․ Որպես ռազմական գործիչ-  Հռոմեական պատմիչ Տրեբելոս Պոլիոնոսը հաղորդում է, որ 260 թ–ին Արտավազդի զորքերը մասնակցել են Եդեսիայում Վալերիանոս կայսեր զորքերի դեմ Շապուհ I–ի շահած ճակատամարտին։
4․ Որպես դիվանագետ – Վարել է հակահռոմեական քաղաքականություն
5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան
6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Վարել է հակահռոմեական քաղաքականություն, Հռոմը թշնամացել է նաև Մեծ Հայքի հետ։
Որմիզդ–Արտաշիր Սասանյան
1․ Կառավարման թվականները- 262–272 թթ.

2․ Որպես թագավորության ղեկավար – Որմիզդ-Արտաշիր, առավել հայտնի է դինաստիական անվանմբ՝ Որմիզդ I Սասանյան, Սասանյան Պարսկաստանի թվով երրորդ շահնշանը (արքայից արքան), որը կառավարել է ընդամենը մեկ տարի՝ 270 թվականի մայիսից մինչև մյուս տարվա հունիսը։ Եղել է «Արյաց և անարյաց արքայից արքա» Շապուհ I-ի կրտսեր որդին, ով հոր կառավարման տարիներին եղել է Հայաստանի մարզպանը[2]։

Հենց այդ հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ հոր պարսից գահին բազմելուց հետո Որմիզդը հորջորջվում է նաև Մեծ Հայքի թագավորության արքա տիտղոսով։

3․ Որպես ռազմական գործիչ- (252 կամ 253) մ.թ.-ին միայն պարսիկներին հաջողվեց վերջնական գրավել Հայաստանը, այն էլ Հայոց նախարար Արտավազդի (ըստ Լեոի՝ անվանված՝ Ոստանիկ /արքայազարմ/) ու իր համախոհների միջամտությամբ, որն էլ Շապուհ I-ի համաձայնությամբ դարձավ Հայոց թագավոր:
4․ Որպես դիվանագետ – Պարսկաստանի հետ վատ հարարաբերությունների պատճառով ստեղծվեցին թշնամական հարաբերություններ:
5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան

6․ Սխալներ և ճիշտ քայլեր –Ըստ որոշ պատմաբանների ենթադրության. Մ. Խորենացու <Հայոց Պատմությունում> Արտաշիր Պապականին վերագրվող՝ Հայաստանում կատարված շատ իրողություններ իրականում վերաբերվում են Որմիզդ Արտաշիրին: Ինչպիսիք են օրինակ՝ հայ-պարսկական ընդհարումների հետևանքով Հայաստանից գաղթած որոշ նախարարական տների ետ վերադարձնելը, պարսիկ զավթիչների դեմ ապստամբած նախարարների հետ բանակցելը (որին հակառակվեց Օտա Ամատունին), Արմավիրում, Բագավանում և Արտաշատում Հայ-Արամազդական կրոնի արձանների փշրելը և Որմզդական հուրի պաշտամունքի ուժեղացնելը, և վերջապես Մանդակունինների տոհմին կոտորելը (Արտավազդ Մանդակունին Հռոմ էր փախցրել Խոսրով Մեծի մանկահասակ որդուն՝ Տրդատին):

Տրդատ Գ

1․ Կառավարման թվականները-(255 կամ 250 – 330)

2․ Որպես թագավորության ղեկավար- Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայումքրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապ), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։

3․ Որպես ռազմական գործիչ- Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականինՄծբինում հաշտության պայմանագիր կնքեց։
4․ Որպես դիվանագետ – Կարողացավ Հռոմի հետ ճիշտ դիվանագիտության շնորհիվ դառնալ Հայոց արքա:
5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան
6․ Սխալներ , ճիշտ քայլեր – Ընդունեց քրիստոնեությունը
Խոսրով Գ Կոտակ
1․ Կառավարման թվականները – 330 – 338
2․ Որպես թագավորության ղեկավար- 
3․ Որպես ռազմական գործիչ
4․ Որպես դիվանագետ
5․ Որպես շինարար
6․ Սխալներ , ճիշտ քայլեր 

Առաջադրանք

1․ Ինչպիսի՞ երկիր թողեց Տիգրան Մեծը Արտավազդին։

Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։
2․ Ինչպիսի՞ թագավոր էր Արտավազդը։

Նա հպարտ, հզոր, խելացի թագավոր էր, քանի որ հիշատակվում է, որ նա ստացել է ժամանակի ամենալավ կրթությունը:
3․ Ի՞նչ քայլեր կատարեց, գնահատեք / դրական,թե բացասական ազդեցություն ունեցավ երկրի վրա, ինչո՞ւ/։

Նա սկզբից դրական ազդեցություն ունեցավ երկրի համար, քանի որ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։ Կնքվում է հայ-պարթևական դաշինքը, որից հետո երկու երկրների միացյալ ուժերն ունենում են առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։

Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ-ի սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս Փրաասպայի ճակատամարտում պարտություն են կրում: Սա բացասական ազդեցություն ունեցավ երկրի համար:
4․ Ի՞նչ տարածքներ գրավեց և ե՞րբ։

Մ.թ.ա. 94 թվականին Հայոց թագավորությանն են միացնում Ծոփքը, ապա հպատակեցնում հարևան Վիրքն ու Աղվանքը։ Մ.թ.ա. 87 թվականին Տիգրանը սկսում է պարթևական արշավանքը և մեկ տարում նվաճում պարթևաց երկրի զգալի մասը։

Առաջադրանք

100-միավորանող հարցեր

Ո՞վ է երվանդունիների արքայատոհմի հիմնադիրը։+

Հիմնադիր՝ Երվանդ Սակավակյաց։

Ո՞ր թվականին ապստամբեցին Մարաստանի դեմ։+

ք․ա 551թ

Քանի՞ լեզվով էր գրված բեհիսթունյան արձանագրությունը։-

3 լեզվով

Ո՞վ է քրիստոսից առաջ 401թ ին անցել Հայաստանով։+

Քսենոփոնը

Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը։+

մ. թ. ա.331, հոկտեմբերի 1

200 միավորանոց հարցեր

Ո՞վ և երբ գրավեց Բաբելոնը։+

Տիգրան Երվանդյան 531թ

Ո՞վ և ի՞նչ լեզուներով է գրի առել Բեհիսթույնյան արձանագրությունը։-

Դարեհ 1-ինի հրամանով, պարսկերեն, բաբելերեն, էլամերեն,

Ե՞րբ աքեմենյան տերությունը բաժանվեց սատրապությունների և որ սատրապությունն էր Հայաստանը։-

20 սատրակություններից 13-րդն էր Հայաստանը։ Ք․ա 449թ

Ո՞վքեր Ք․ա 331թ վերականգնեցին Հայաստանի անկախությունը։-

Ի՞նչ է հելլենիզմը։

Հելլենիզմ կամ հունականություն, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան-,մ.թ.ա. IV – մ.թ.ա. I դդ.։ Տեղական և հունական մշակույթների միաձուլում։+

300 միավորանոց հարցեր։

Ու՞մ խոսքերն են

“Ես ազատության էի ձգտում քանզի լավ էի համարում, որ ինքս ազատ լինեմ եւ որդիներիս ազատություն թողնեմ”։+

Երվանդ Սակավակյացի։

Ու՞մ մասին է Խորենացն գրել․

“Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջը։ Նա Կյուրոսին աջակից եղավ և մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը”։+

Տիգրանի մասին է խոսքը։

Ո՞վ և ե՞րբ է գրել այս նկարագրությունը, ինչի՞ մասին։+
<<գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ․․․>>։

Քսենոփոնը 401թ․ այսպես է նկարագրում Արմինա երկրում ըմպած գարեջուրը։

Ո՞վ է գրում․
<<ունեին անհրաժեշտ բոլոր տեսակի պարենի և բարիքների առատություն, մորթելու անասուններ, հաց, անուշահոտ հին գինիներ, չամիչ, ամեն տեսակի ընդեղեն>>։+

Քսենոփոնը

Ո՞վ է գրում․
<<Այժմ ես կպատմեմ այն մասին, ինչն ինձ այս քաղաքից հետո թվում է ամենազարմանալին։ Նավերը, որոնցով նավում են գետն ի վար՝ դեպի Բաբելոն, կլոր են և ամբողջովին կաշեպատ։ Արմենիայում, որը Ասորեստանից վերև է, նրանք կտրում են ուռենիներ, որոնցով պատրաստում են նավի կողերը և դրանք պատում կավե ծածկով, նավի հատակի նման․․․ Այդ նավերը պատրաստում են և՛ շատ մեծ, և՛ առավել փոքր։ Դրանցից ամենամեծերն ունեն հինգ հազար տաղանդ կարողություն>>։-

Հերոդոտոսը

400միավորանոց հարցեր

Ի՞նչ գիտեք հայ-մարական հարաբերությունների մասին։

Մ.թ.ա. 612թ Մարական և Բաբելոնյան զորքերի հետ կռվում էին նաև հայկական զորաբանակները, գրավում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և կործանում այն: Մարական զորքերը մ.թ.ա. 585թ. Ճակատամարտում են Լյուդիական թագավորության բանակի հետ Հալիս գետի ափին: Արևի խավարման պատճառով կռիվը ավարտվում է, մտածում են ,որ դա աստվածային նշան է: Կողմերի միջև սահմանը դառնում է Հալիս գետը, իսկ միջև ընկած հողերը հանձնվում են Երվանդականների թագավորությանը։ Երվանդից հետո գահ է բարձրանում նրա որդի Տիգրան Երվանդյանը, որը մ.թ.ա. 550 մասնաքցում էՄարաստանի, հետո մ.թ.ա. 537-538թ. Բաբելոնյանի թագավորության կործանմանը:

Ե՞րբ է վերականգնվել Հայկազունների տոհմի իշխանությունը, ո՞ւմ գլխավորությամբ, ի՞նչ տարածք էր այն զբաղեցնում։

Մովսես խորենացու հաղորդման համաձայն`Ք. ա.VII դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արեւմուտքում վերականգնվել էր Հայկազունների ավագ ճյուղի իշխանությունը`Սկայորդու գլխավորությամբ:Ըստ Պատմահոր հաղորդման` Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչեւ Եփրատը ընկած ողջ տարածքը:

Ի՞նչ նշանավոր քաղաքներ կային Երվանդականների օրոք։ Ներկայացրե՛ք քաղաքի կառուցվածքն ու նշանակությունը։

Սամոսատ, Արշամաշատ,

Ի՞նչ գիտեք Բեհիսթունյան արձանագրության մասին։ Ի՞նչ անուններով է հիշատակվում Հայաստանը։

Արձանագրությունը բովանդակում է Պարսից արքա Կամբյուսեսի մահից հետո Աքեմենյան տերության մեջ ծագած ապստամբությունների և դրանք Դարեհ Ա կողմից ճնշման պատմությունը։ Ապստամբած երկրների թվում հիշատակվում է նաև Հայաստանը։

Ի՞նչ գիտեք Աքեմենյան տերության XIII սատրապության մասին։

Այդ տեղում Հայաստանն էր։

500 միավորանոց հարցեր

Ինչո՞ւ էր կարևոր թագավորության վերականգնումը։

Ինչո՞ւ սրվեցին հայ-մարական հարաբերությունները ։

Ք.ա. 612 թ. մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և ամենայն դաժանությամբ կործանեցին այն: Այս իրադարձությունները ցնցող ազդեցություն ունեցան Հայոց թագավորի վրա: Նա փորձեց իր դաշնակիցներից՝ մարերից ու բաբելոնցիներից, աստիճանաբար հեռանալ և երկրի անվտանգությունն ապահովելու համար ամրացնել պետության բերդերն ու ամրոցները: Սակայն մարական Կիաքսար թագավորի հրամանով նրա ենթակա պարսից թագավոր Կյուրոսը ժամանեց Հայաստան, որի թագավորը կռիվների մեջ էր երկիր ներխուժած սկյութների կամ խալդայների դեմ: Նա ստիպեց, որ Հայոց թագավորը մարական թագավորին օգնական զորքեր ուղարկի Ասորեստանի դեմ պատրաստվող արշավանքին մասնակցելու համար: Ասորեստանը կործանվեց Ք.ա. 605 թվին.: Մարերն ստեղծեցին հզոր տերություն, որի զորքերը Ք.ա. 585 թ. մայիսի 28-ին ճակատամարտ տվեցին Լյուդիական թագավորության բանակներին Հալիս գետի մոտ: Այն ավարտվեց արևի խավարման պատճառով, ինչը կողմերը համարեցին աստվածային նշան: Պատերազմը դադարեց, երկու կողմերի միջև սահման ճանաչվեց Հալիս գետը, իսկ մինչև այն ընկած հողերը հանձնվեցին Երվանդականների թագավորությանը:

Եթե ես լինեի Երվանդունի թագավորներից մեկը, ու՞մ հետ կդաշնակցեի և ինչո՞ւ։ /ժամանակաշրջանը հաշվի առնել/

Ես էլ Կյուրոս Մեծի երևի։

Ո՞ր արքայի օրոք է Երվանդունիների թագավորությունը հասել իր հզորության գագաթնակետին։ Ինչո՞ւ։

Տիգրան Երվանդունու օրոք։

Ինչո՞ւ անկում ապրեց Երվանդունիների թագավորությունը։

Վանի թագավորության տնտեսությունը, մշակույթը, պետական կարգը

Գյուղատնտեսություն և արհեստներ

Վանի թագավորությունը մեծ հաջողությունների հասավ գյուղատնտեսության և արհեստների զարգացման գործում։ Երկրագործությունը խթանելու համար Վանի թագավորները զարկ տվեցին ջրանցքների շինարարությանը։ Բացի Մենուայի (Շամիրամի) ջրանցքից, Տուշպա-Վան քաղաքից ոչ հեռու անցկացվում է 25 կմ-ոց Ռուսայի ջրանցքը և կառուցվում Ռուսայի ծով կոչված ջրամբարը։ Թեյշեբաինիում (Կարմիր բլուր) անցկացված ջրանցքը, որ մինչև օրս պահպանվել է, Հրազդանի ջրերը թունելի միջոցով հասցրել է Այրարատյան դաշտի անջրդի հողերը։ Երկրագործությունը, հատկապես այգեգործությունն ու խաղողագործությունը, մեծ զարգացման են հասել Վանա լճի ավազանում, Այրարատյան դաշտում, Եփրատ-Արածանիի և այլ գետահովիտներում։ Լեռնային և նախալեռնային շրջաններում բնակչությունն առավելապես զբաղվում էր խաշնարածությամբ։

Վանի թագավորության շրջանում ծաղկեցին արհեստները։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ արհեստագործները պատրաստել են անհրաժեշտ քանակությամբ զենք ու զրահ, մետաղներ, առօրյա կյանքի գործիքներ ու իրեր, ինչպես նաև տարբեր տեսակի զարդեր։ Դրանք պատրաստվում էին բրոնզից, պղնձից, երկաթից, ոսկուց, արծաթից, քարի տարբեր տեսակներից, կավից, ոսկրից և այլ նյութերից։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև բրդից, վուշից և կաշվից պատրաստված հագուստների ու գորգերի մնացորդներ։

Քաղաքաշինություն

Վանի թագավորությունը եղել է զարգացած քաղաքների երկիր, որոնց մի մասը ձևավորվել է բերդերի և ամրոցների շուրջը։ Տուշպան, Էրեբունին, Արգիշտիխինիլին, Թեյշեբաինին և այլն պեղվել են հնագետների կողմից։ Նշանակալից թիվ էին կազմում բերդ-քաղաքները, որոնց՝ քաղաքի վրա իշխող բարձրադիր վայրերում կառուցվում էր հզոր միջնաբերդը՝ պարսպապատված 2-3 շարք պարիսպներով։ Միջնաբերդի շուրջը փռված քաղաքը մեծ մասամբ նույնպես պարսպապատում էին։ Քաղաքները կառուցապատվում էին հատուկ նախագծով, որի արդյունքում նրանք ունեին ուղիղ և զուգահեռ փողոցներ։ Միջնաբերդում կամ ամրոցում բնակվում էր մարզային կառավարիչը՝ իր սպասավորներով և զինվորներով։ Այդ մասում կային նաև արհեստանոցներ ու մառաններ։ Սակայն արհեստավորների մեծ մասը բնակվում էր պարսպապատ քաղաքի տարածքում։ Քաղաքային բնակելի տները բազմատեսակ էին՝ խրճիթներից սկսած մինչև ընդարձակ բնակարաններից բաղկացած շենքերը։

Նվաճված երկրներում բերդաքաղաքները ծառայում էին որպես տնտեսական և ռազմական հենակետեր։ Այստեղ էին կուտակվում արշավանքների ժամանակ ձեռք բերված ավարը և բնակչությունից գանձված հարկերը՝ հացահատիկը, պտուղը և անասունները։

Քաղաքներում գտնվում էին Խալդի աստծո կամ տվյալ քաղաքի հովանավոր աստծո մեհյանները։ Ինչպես ասվել է, Մուծածիրի Խալդի աստծու նշանավոր մեհյանը նախատիպն է Գառնիի և համանման տաճարների։ Տաճարների մյուս տեսակը հայտնի է եղել աստծու դարպաս անունով։ Որպես շինանյութ ծառայել են քարը, աղյուսը (մեծ մասամբ չթրծված) և փայտը։ Շինությունները ծածկվում էին երկար ու հաստ գերաններով։ Ամրոցի աշտարակները և տաճար-մեհյանները կառուցելիս օգտագործվում էր տաշած քարը։

Կերպարվեստը

Հմուտ վարպետների ձեռքերով պալատների և տաճարների պատերը ներսից ծածկվում էին գունավոր նկարներով, որոնց մեջ հանդիպում էին ոչ միայն աստվածների, այլև կենդանիների պատկերներ։ Սովորաբար նկարները եզերվում էին գեղեցիկ զարդանախշերով։ Հանդիպում են բարձրաքանդակներ, ինչպիսին էր Թեյշեբա աստծու քանդակը։ Պահպանվել են մետաղից, քարից ու եղջյուրից պատրաստված աստվածների, կենդանիների ու մարդկանց բազմաթիվ մանր արձաններ։ Վանյան թագավորների կամ զորապետերի բրոնզե սաղավարտները, վահանները և կապարճները (նետաման) զարդարվում էին հոյակապ բարձրաքանդակ պատկերներով։ Պատկերների մեջ հանդիպում էին մարտակառքեր ու հեծյալներ, առյուծներ ու ցուլեր, քրմեր ու թևավոր ինչ-ինչ էակներ։

Լեզուն և սեպագրությունը

Ինչպես ցույց են տվել լեզվաբանները, վանյան սեպագիր արձանագրությունների լեզուն ազգակից է խուռիերենին։ Մեզ են հասել ավելի բան 600 արձանագրություններ, որոնցից մի քանիսը բաղկացած են մի քանի հարյուր տողից։ Արձանագրությունները, որ բավականին միատիպ են և ոճով միատեսակ, պարունակում են 500-ից մի փոքր ավելի բառեր, որոնց մի մասի նշանակությունը մինչև օրս պարզված չէ։ Ըստ երևույթին վանյան սեպագրերի լեզուն շատ արագ դադարեց օգտագործվել առօրյա կյանքում, որի հետևանքով արձանագրությունների լեզուն խիստ աղքատիկ է, միօրինակ ու միալար։ Նրանցում միևնույն բառերն անընդհատ կրկնվում են։

Տերության տարածքային աճի հետ մեկտեղ այդ լեզուն, որպես արքունի գրագրության լեզու, տարածվել է տերության նվաճված երկրամասերում ևս։ Տերության բնակչության մեծ մասի համար այն անհասկանալի էր։ Վանյան սեպագիրը տերության սահմաններից դուրս երբեք չի օգտագործվել։ Հայերենի ազդեցության հետևանքով վանյան լեզվում հայտնվում են արծիվ, ծառ, թիվ և այլ բառեր, իսկ հայերը փոխ են առնում այնպիսի բառեր, ինչպիսիք են բուրգը, ծովը, ուղտը և այլն։

Վանյան սեպագիրը փոխ է առնված ասսուրականից։ Սեպագիրն այբուբենային գրից տարբերվում է նրանով, որ այնտեղ մի քանի տասնյակ տառերի փոխարեն (օրինակ՝ ա, դ, ժ, թ) հանդիպում են վանկեր նշանակող հարյուրավոր սեպախմբեր՝ բա, բի, բու, ագ, իգ, ուգ կամ դապ, զիլ, կուռ և այլն։ Սեպախմբերը կարող են և բառեր նշանակել՝ տուն, ձի, ուտել, գնալ և այլն։ Հարկ է խոստովանել, որ մենք այսօր էլ օգտվում ենք այդպիսի նշաններից, օրինակ՝ գրում ենք 2 և կարդում ենք երկու, թեև այնտեղ գրված չէ ե-ր-կ-ու։ Կամ գրում ենք § և կարդում պարագրաֆ։ Սակայն սեպագրերում այդպիսի նշանները բազմաթիվ են։ Վանյան արձանագրություններն իրենց բովանդակությամբ նվաճումների կամ ռազմական հաջող արշավանքների նկարագրություններ են կամ էլ շինարարական ու կրոնական բնույթի գրություններ։ Սեպագրով գրել են սովորաբար քարի վրա, թեև սեպագիր արձանագրություններ պահպանվել են նաև մետաղե իրերի և կավից պատրաստված սալիկների վրա։ Չնայած գիտնականների մեծ սպասելիքներին, մինչև օրս կավից պատրաստված սալիկների վրա գրված գրությունների գրադարաններ չեն հայտնաբերվել։

Սեպագրից զատ օգտագործվել են տեղական մեհենագրերը, որոնց վերծանությունը դեռ նոր է սկսվել, սակայն առաջին արդյունքները խոսում են համակարգի հայալեզու լինելու մասին։

Կրոնը և աստվածների պանթեոնը

Վանյան աստվածների պանթեոնը ներկայացրել են գրեթե 100 աստվածներ և աստվածություններ։ «Մհերի դռան» վրա պահպանվել է արձանագրություն, որտեղ թվարկված են նրանք՝ իրենց զոհաբերվող կենդանիների թվաքանակի նշումով։ Գլխավոր աստվածը Խալդին էր, որը համարվում էր արքայատոհմի և թագավորի հովանավորը։ Նրան հաջորդում էին պատերազմի աստված Թեյշեբան և արևի աստված Շիվինին։ Կային նաև աստվածուհիներ։ Գոյություն են ունեցել նաև գետերի, լեռների և լճերի աստվածներ։

Պետական կարգը, բանակը

Պետության գլուխ կանգնած թագավորի իշխանությունն անսահմանափակ էր ու ժառանգական։ Վարչական առումով պետությունը բաժանվում էր խոշոր մարզերի, որոնք կառավարվում էին արքունի կառավարիչների կողմից։ Ելնելով քաղաքական ինչ-ինչ շարժառիթներից՝ որոշ դեպքերում նվաճված երկրներում իշխանությունը թողնվում էր նախկին թագավորներին կամ ցեղապետերին, որոնք պարտավորվում էին հարկ վճարել և իրենց զորաջոկատներով մասնակցել թագավորի արշավանքներին։

Թագավորի հովանավորը գլխավոր աստված Խալդին էր, իսկ թագավորը՝ նրա ներկայացուցիչը, որն իր բոլոր գործերը իրականացնում էր նրա անունից։

Վանի թագավորության բանակը, հին արևելյան բանակների օրինակով, կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից։ Հետևակն էլ իր հերթին բաղկացած էր տեգավորների, տապարակիրների և աղեղնաձիգների զորամասերից։ Թագավորության հատուկ ձիաբուծարանները բանակն ապահովում էին մարտական նժույգներով։ Բանակը բաժանվում էր 3000-անոց գնդերի, որոնք էլ իրենց հերթին կազմված էին 50-ական զինվորից բաղկացած վաշտերից։ Վանյան մարտիկների հոյակապ պատկերներ են պահպանվել պեղումների ժամանակ հայտնաբերված բրոնզե սաղավարտների վրա։

Ազատ արտադրողներից հետո հասարակական ամենամեծ խավը ստրուկներն էին, որոնց հայթայթման հիմնական աղբյուրը հաղթական պատերազմներն էին։ Մոտավոր հաշիվներով միայն Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորների օրոք Վանի թագավորություն են բերվել ավելի քան կես միլիոն ռազմագերի-ստրուկներ։ Նրանց աշխատեցնում էին քաղաքների ու ամրոցների, տաճարների, ջրանցքների ու ճանապարհների կառուցման ու Նորոգման վրա։ Այսուհանդերձ, պետության հիմնական արտադրող ուժը երկրագործ ու անասնապահ ազատ բնակչությունն էր և արհեստավորությունը, որոնցից էլ հիմնականում համալրվում էր Վանի թագավորության բանակը։

Հայաստանի և հայերի մասին գրավոր հիշատակություններ

Հունական աղբյուրներում պահպանվել է հայերի ծագման մասին պատմող մի ավանդազրույց, ըստ որի՝ հայերը ծագում են հույների մեջ մեծ սեր վայելող արգոնավորդներից մեկից։ Յասոնը և մնացած արգոնավորդներն իրենց Արգոն նավով ուղևորվում են Կողքիս, որտեղ էլ փորձում են գտնել ոսկե գեղմը, ինչը համարվում էր անմահության և հավերժության խորհրդանիշը։ Արգոնավորդներից մեկը՝ Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա մարզից էր, մնացած արգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ մնում է Հայկական բարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա անունով կոչվում է «Արմենիա», իսկ այդ երկրի բնակիչները՝ «արմեններ»։Վրացական ավանդազրույցը գրի է առնվել վրաց մի շարք հեղինակների կողմից 9-11-րդ դարերում։ Ըստ այս ավանդազրույցի՝ Թարգամոսի (Թորգոմի) 8 որդիներից առաջացել են մի շարք կովկասյան ժողովուրդներ։ Այս 8 որդիներից ավագը Հայոսն էր, որից էլ առաջացան հայերը։ Մյուս որդիներից Քարթլոսից առաջացան վրացիները, իսկ մնացած որդիներից՝ աղվանական, լեզգիական և մի շարք այլ կովկասյան ցեղերը։Արաբական ավանդազրույցը գրի է առնվել Յակուտիի և Դիմաչկիի երկերում 12-13-րդ դարերում։ Այն նույնպես հայերի ծագումը կապում է համաշխարհային ջրհեղեղից հետո միակ ողջ մնացած մարդու՝ Նոյի որդիների հետ։Ըստ ավանդազրույցի՝ Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթանը (Թորգոմ)։ Հենց նրանից էլ սերեց հայերի նախնին՝ Արմինին։ Ավանդազրույցը հավաստում է, որ Արմինինի եղբայրներից էլ առաջացան վրացիները և աղվանները։ Այս պատմությունը պահպանել է նաև հնդեվրոպական ժողովուրդների եղբայրության ու բարեկամության փաստը՝ նշելով, որ հայերին ազգակից են հույները, սլավոնները, ֆրանկները և պարսիկները։Հին եբրայական ավանդազրույցը գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք․ա I-Ք․հ․ I դարեր) կողմից «Հրեական հնախոսություն» գրքի էջերում, ըստ որի՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Այս տեղեկության վերաբերյալ կա տարակարծություն։ Հնարավոր է, որ խոսքը վերաբերում է Հայկի սերունդներից Արա Գեղեցիկին։ Ըստ մեկ այլ վարկածի՝ խոսքը վերաբերում է Վանի թագավորության արքա Ռուսային, քանի որ նա հայտնի է որպես «Ռուսա Էրիմենայի որդի», և նրա անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով։

Skip to toolbar