Էյ ջան հայրենիք

***
Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,
Սարերըդ կորած երկնի մովի մեջ.
Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,
Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:

Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,
Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:

Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,
Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.
Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-
Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,-

-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ
Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ
Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…

1900թ.
Ժնև

Ճամփորդություն դեպի Ապարան

 

Այսօր քոլեջի բակից ժամը 9։00 ճամփորդություն կատարեցինք դեպի Ապարանի ջրամբար։ Ճանապարհին կանգնեցինք Ապարանի շրջանի Եղիպատրուշ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, եկեղեցին 13-րդ դարի կառույց էր, կառուցել էին Վաչուտյան տոհմի ներկայացուցիչները, այնտեղ ուսումնասիրելուց և աղոթելուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը։ Հաջորդը գեղեցիկ վայրը Ապարան քաղաքի «Քասախի բազիլիկ» տաճարն էր: Այնտեղ ուսումնասիրելուց հետո մենք վերջապես հասանք Ապարանի ջրամբար, մոտակայքում սնվեցինք, ապա գնացինք Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, որը գարնանը ջերրի մեջ է լինում, բայց հիմա՝ աշուն է, և ջուրը նահանջել էր։  Ինձ ամենաշատը դուր եկավ Ապարանի ջրամբարը, մենք երկար կանգեցինք ջրի ափին և քարեր էինք նետում ջրամբար։ Պայծառ արևոտ եղանակ էր, բայց ասպասելի արևային անձրև եկավ։ Մենք շատ լավ տրամադրության մեջ էինք, ծիծաղում էինք, կատակներ անում։ Հետաքրքիր զբոսանքից հետո մենք հետ եկանք դեպի ավտոբուս և լավ տրամադրությամբ վերադարձանք տուն։

Skip to toolbar