Տրդատ II
1․ Կառավարման թվականները – 217–252 թթ
2․ Որպես թագավորության ղեկավար – Հռոմի կայսրը ապստամբ հայերի դեմ է ուղարկում իր զորավարներից Թեոկրիտոսին, որ սակայն պարտություն է կրում և հեռանում Հայաստանից։ Հայոց գահ է բարձրանում Տրդատ Բ-ն։
3․ Որպես ռազմական գործիչ – Տրդատ Բ-ն իր կառավարման ժամանակ, որդու Խոսրովի հետ միասին համառ ու երկարատև պայքար է մղում Սասանյան Պարսկաստանի դեմ։ Ի վերջո 252 թվականին Շապուհ I-ին հաջողվեց պարտության մատնել Տրդատին։
4․ Որպես դիվանագետ- Մակրինոսը նույն տարվա հունիսի 8-ին Մծբինի մոտ պարտություն է կրում պարթևահայկական միացյալ զորքից և ստիպված է լինում բանտից ազատել դեռևս Կարակալլա կայսեր կողմից բանտարկված հայոց թագուհուն, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությանն է վերադարձնում Փոքր Հայքն ու Գիմաթենե գավառը։
5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան
6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Մակրինոսը նույն տարվա հունիսի 8-ին Մծբինի մոտ պարտություն է կրում պարթևահայկական միացյալ զորքից և ստիպված է լինում բանտից ազատել դեռևս Կարակալլա կայսեր կողմից բանտարկված հայոց թագուհուն, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությանն է վերադարձնում Փոքր Հայքն ու Գիմաթենե գավառը։
Արտավազդ V
1․ Կառավարման թվականները- 252–262 թթ.
2․ Որպես թագավորության ղեկավար- Արտավազդի մասին տեղեկությունները շատ կցկտուր են։ Գահակալել է Շապուհ I–ի օգնությամբ, երբ Մեծ Հայքը ենթարկվել էր Սասանյան Իրանի գերիշխությունը։
3․ Որպես ռազմական գործիչ- Հռոմեական պատմիչ Տրեբելոս Պոլիոնոսը հաղորդում է, որ 260 թ–ին Արտավազդի զորքերը մասնակցել են Եդեսիայում Վալերիանոս կայսեր զորքերի դեմ Շապուհ I–ի շահած ճակատամարտին։
4․ Որպես դիվանագետ – Վարել է հակահռոմեական քաղաքականություն
5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան
6․ Սխալներ և ճիշտ քայլեր – Վարել է հակահռոմեական քաղաքականություն, Հռոմը թշնամացել է նաև Մեծ Հայքի հետ։
Որմիզդ–Արտաշիր Սասանյան
1․ Կառավարման թվականները- 262–272 թթ.
2․ Որպես թագավորության ղեկավար – Որմիզդ-Արտաշիր, առավել հայտնի է դինաստիական անվանմբ՝ Որմիզդ I Սասանյան, Սասանյան Պարսկաստանի թվով երրորդ շահնշանը (արքայից արքան), որը կառավարել է ընդամենը մեկ տարի՝ 270 թվականի մայիսից մինչև մյուս տարվա հունիսը։ Եղել է «Արյաց և անարյաց արքայից արքա» Շապուհ I-ի կրտսեր որդին, ով հոր կառավարման տարիներին եղել է Հայաստանի մարզպանը[2]։
Հենց այդ հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ հոր պարսից գահին բազմելուց հետո Որմիզդը հորջորջվում է նաև Մեծ Հայքի թագավորության արքա տիտղոսով։
3․ Որպես ռազմական գործիչ- (252 կամ 253) մ.թ.-ին միայն պարսիկներին հաջողվեց վերջնական գրավել Հայաստանը, այն էլ Հայոց նախարար Արտավազդի (ըստ Լեոի՝ անվանված՝ Ոստանիկ /արքայազարմ/) ու իր համախոհների միջամտությամբ, որն էլ Շապուհ I-ի համաձայնությամբ դարձավ Հայոց թագավոր:
4․ Որպես դիվանագետ – Պարսկաստանի հետ վատ հարարաբերությունների պատճառով ստեղծվեցին թշնամական հարաբերություններ:
5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան
6․ Սխալներ և ճիշտ քայլեր –Ըստ որոշ պատմաբանների ենթադրության. Մ. Խորենացու <Հայոց Պատմությունում> Արտաշիր Պապականին վերագրվող՝ Հայաստանում կատարված շատ իրողություններ իրականում վերաբերվում են Որմիզդ Արտաշիրին: Ինչպիսիք են օրինակ՝ հայ-պարսկական ընդհարումների հետևանքով Հայաստանից գաղթած որոշ նախարարական տների ետ վերադարձնելը, պարսիկ զավթիչների դեմ ապստամբած նախարարների հետ բանակցելը (որին հակառակվեց Օտա Ամատունին), Արմավիրում, Բագավանում և Արտաշատում Հայ-Արամազդական կրոնի արձանների փշրելը և Որմզդական հուրի պաշտամունքի ուժեղացնելը, և վերջապես Մանդակունինների տոհմին կոտորելը (Արտավազդ Մանդակունին Հռոմ էր փախցրել Խոսրով Մեծի մանկահասակ որդուն՝ Տրդատին):
Տրդատ Գ
1․ Կառավարման թվականները-(255 կամ 250 – 330)
2․ Որպես թագավորության ղեկավար- Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայումքրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապ), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։
3․ Որպես ռազմական գործիչ- Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականինՄծբինում հաշտության պայմանագիր կնքեց։
4․ Որպես դիվանագետ – Կարողացավ Հռոմի հետ ճիշտ դիվանագիտության շնորհիվ դառնալ Հայոց արքա:
5․ Որպես շինարար – տեղեկություններ չկան
6․ Սխալներ , ճիշտ քայլեր – Ընդունեց քրիստոնեությունը
Խոսրով Գ Կոտակ
1․ Կառավարման թվականները – 330 – 338
2․ Որպես թագավորության ղեկավար-
3․ Որպես ռազմական գործիչ
4․ Որպես դիվանագետ
5․ Որպես շինարար
6․ Սխալներ , ճիշտ քայլեր