Ճամփորդություն դեպի Աշտարակ

Տեղ հասնելուն պես սկզբում այցելեցինք Աշտարակի երեք եկեղեցիները ՝ Կարմրավոր, Սպիտակավոր և Ծիրանավոր եկեղեցիները: Դրանք շատ գեղեցիկ էին: Եկեղեցիներից ամենալավ պահպանվածը Սուրբ Կարմրավորն էր, իսկ Սպիտակավորն ու Ծիրանավորը կիսավեր վիճակում էին:Կարմրավորում 70անց տատիկը մեզ իր պատրաստած սուջուխից յուրասիրեց։ Մեր ընկեր (ուհի) Ջեմման մեզ ուղեկցեց նաև քարանձավ իդեպ շատ հետաքրքիր էր անցնում քայլեցինք զրուցեցինք վերջացնելուն պես ուղևորվեցինք  դեպի Երևան։

Դիջիթեք 2021- ամփոփում

Ներկայացրեցինք նյութը։ Նյութի ներկայացումից հետո, դերային խաղի միջոցով  փորձեցինք ավելի լավ ընկալել հաճախորդների տեսակները, գնորդ-վաճառող փոխհարաբերությունները։Դերային խաղի իմաստը կայանում էր նրանում, որ  ուսանողները պետք է ստանձնեին գնորդի կամ վաճառողի դերը և փորձել ապրանքը վաճառել։ Կարող եմ ասել, որ բավականին հետաքրքիր և ուսաննելի խաղ էր, ուսանողները՝ հրաշալի կատարում էին իրենց դերերը։ Խաղի մեջ կարողացանք ներգրավվել նաև ընկեր Մարիամին և ընկեր Նելլիին։

Ծիծաղելի դեպքեր տեղի ունեցան։ Ուսանողներից մեկը Վահագը փորձում էր վաճառել հեռախոս՝ բավականին բծախնդիր հաճախորդի։ Նա վաճառքի ընթացում օգտագործեց՝ iPhone-ը փոխարինելով Hayphone-ով, իսկ ապրանքանիշի լոգոյի կծած խնձորը՝ պճղովի դեղձով։

Կարծում եմ, որ բավականին հետաքրքիր և ուսոցողական հանդիպում իրականացրեցինք։

Skip to toolbar