Աննի Կազենավ

գեոդեզիայի և օվկիանոսագիտության բնագավառի ֆրանսիացի գիտնական։ Ֆրանսիայի տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի Laboratoire d’études en géophysique et océanographie spatiales-ի գիտաշխատող, որտեղ 1996-2007 թվականներին աշխատել է տնօրենի տեղակալ, իսկ 2013 թվականից` Երկրագիտության International Space Science Institute–ի ինստիտուտի տնօրեն։ Հանդիսանում է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի (2004), ԱՄՆ–ի ԳԱԱ-ի (2008) և Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (2012) անդամ։

1975 թվականին ստացել է երկրաֆիզիկայի դոկտորի աստիճան Թուլուզի համալսարանում՝ Երկրի պտույտի գծով աշխատանքների համար։ 1981-2000 թվականներին դասախոսել է նույն համալսարանում, ինչպես նաև 1983-1988 թվականներին Պիեռ և Մարի Կուրի համալսարանում և 1975-1983 թվականներին՝ Առաջավոր տեխնոլոգիաների բարձրագույն ազգային դպրոցում։ Ավելի քան 220 հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են հիմնականում միջազգային ամսագրերում, մասնավորապես Nature Climate Change-ում։

Եվրոպական Ակադեմիայի (1990) և Բելգիայի թագավորական ակադեմիայի (2014) անդամ է։ Մասնակցում է նաև Ամերիկայի երկրաֆիզիկական միության (1996) և Գիտության առաջընթացի աջակցման ամերիկյան ասոցիացիայի (2012) գործունեոությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar