Գործնական աշխատանք

Արեգակ

Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ է։ Այն համարյա կատարյալ գունդ է և կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից:Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ, որը մոտավորապես 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից, իսկ զանգվածը (2×1030 կգ՝ Երկրինի 330000-ապատիկը) կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր զանգվածի մոտ 99.86 %-ը։

Ճառագայթում

Արեգակնային ռադիացիայի հիմնական մասը (մոտ 48%), որն ընկած է սպեկտրի տեսանելի տիրույթում․
Երկրի վրա ու մթնոլորտում ընթացող պրոցեսների էներգիայի հիմնական աղբյուրն է։Մթնոլորտի վերին սահմանում մեկ րոպեում, 1 սմ2 մակերեսին ուղղահայաց ընկնող ճառագայթման էներգիան կոչվում է արեգակնային հաստատուն և հավասար է 2 կալ/սմ2, իսկ ամբողջ Երկրագունդը մեկ րոպեում Արեգակից ստանում է 2, 5-1018 կալ էներգիա։

Արևային լույսի էներգիա

Էներգետիկայի այս տեսակը հիմնվում է Արևի էլեկտրամագնիսական ճառագայթումը էլեկտրական կամ ջերմային էներգիայի վերածելու վրա:Արևային էլեկտրակայանները օգտագործում են Արևի էներգիան ինչպես ուղղակիորեն (ֆոտոէլեկտրական կայաններն աշխատում են ներքին ֆոտոէֆեկտի երևույթի վրա), այնպես էլ անուղղակիորեն` օգտագործելով գոլորշու կինետիկ էներգիան: Ֆոտոէլեկտրական խոշորագույն կայանը Topaz Solar Farm էլեկտրակայանն է, որ գտնվում է Կալիֆորնիայում:Նրա հզորությունը 550 մՎտ է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar