Ալգորիթմ

Ալգորիթմ հասկացությունը մարդկությանը հայտնի է շատ վաղուց, սակայն այնպես, ինչպես մենք հիմա հասկանում ենք, հայտնվել է միայն 20-րդ դարի սկզբերին։ Եզրի ժամանակակից սահմանումը տրված է Ա. Թյուրինգի, Է. Պոստի, Ա. Չորչի, Ն. Վինների և Ա. Մարկովի աշխատանքներում։ Ալգորիթմ տերմինը գալիս է Պարսկաստանից՝ ալ-Խորեզմիի անունից։ Ալ Խորեզմին գիտնական էր, ով մոտ 825 թ. գրեց մի գիրք, որտեղ ներկայացրեց Հնդկաստանում ստեղծված հաշվարկման տասական համակարգը և հավանաբար առաջինը ներկայացրեց Հնդկաստանում ստեղծված 0 թիվը։ Գրքի սկզբնական տարբերակը չի պահպանվել, սակայն 12-րդ դարում Եվրոպա մտած լատիներեն թարգմանությունը մինչև օրս էլ կա։ Անհայտ թարգմանիչի թարգմանությունը հայտնի է որպես Algoritmi de numero Indorum («Հնդկական հաշվի մասին ալգորիթմներ»), սակայն արաբները այն ավանաում էին Քիտաբ ալ֊ջեբր վալ֊մուկաբալա («Գիրք գումարման և հանման»)։ Գրքի օրիգինալ անվանումից է առաջացել algebra (հանրահաշիվ) բառը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar